Թրամփը հայտարարել է, որ մտածում է Օնտարիո լիճը Ամերիկա լիճ վերանվանելու մասին
Վաշինգտոնը քննարկում է Օնտարիո լիճը Ամերիկա լիճ վերանվանելու գաղափարը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «ԱՄՆ-ն լրջորեն մտածում է Օնտարիո լիճն Ամերիկա լիճ վերանվանելու հարցի շուրջ՝ հաշվի առնելով, որ մենք այլևս չենք ակնկալում, որ շատ գործ կունենանք Օնտարիոյի հետ», - գրել է Թրամփը Truth Social հարթակում։
Օնտարիո լիճը գտնվում է Կանադայի Օնտարիոյի նահանգի և ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգի միջև: Երկու երկրների միջազգային սահմանն անցնում է լճի կենտրոնով։
Կանադայի և ԱՄՆ-ի միջև առևտրային պատերազմը սրվել է։ Դոնալդ Թրամփն օգոստոսի 24-ին Truth Social-ում գրառման մեջ հայտարարել է, որ 2027 թ. հունվարի 1-ից կանադական մեքենաների, բեռնատարների, ավտոպահեստամասերի և պողպատի նկատմամբ մաքսատուրքերը կբարձրանան մինչև 50 տոկոս:
Վարչապետ Մարկ Քարնին իր հերթին հայտարարել է, որ սեպտեմբերի 8-ից պատասխան մաքսատուրքեր կսահմանի ամերիկյան ապրանքների, այդ թվում՝ պողպատի, կաթնամթերքի, կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի նկատմամբ:
ԱՄՆ-ի և Կանադայի միջև առևտրային բանակցությունները վերջին պահին ձախողվել են, և Վաշինգտոնն օգոստոսի 22-ից 50 տոկոս մաքսատուրքեր է սահմանել մոտ 20 միլիարդ դոլար արժողությամբ կանադական ապրանքների նկատմամբ:
Սա առաջին դեպքը չէ, երբ Թրամփը գաղափարներ է առաջ քաշում աշխարհագրական անվանումները փոխելու մասին. 2025 թվականին նա հրամանագիր է ստորագրել Մեքսիկական ծոցն Ամերիկյան ծոց վերանվանելու, իսկ Ալյասկայի նահանգի Դենալի լեռը Մաք-Քինլի լեռ վերանվանելու մասին՝ ի պատիվ Ուիլյամ Մաք-Քինլիի, որը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնն զբաղեցրել է 1897-1901 թվականներին։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում