Ի գիտություն աշխարհի 50 լավագույն բուհերում սովորող ՀՀ քաղաքացիների
ՀՀ կառավարությունը հաստատել է աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ՀՀ քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու հնարավորությունը ուսումն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետությունում աշխատելու դեպքում։
Աշխարհի 50 լավագույն բուհերի ցանկին կարող եք ծանոթանալ https://www.shanghairanking.com/ կայքում։
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում առկա են թափուր հաստիքներ, և համապատասխան որակավորում ունեցող մասնագետները կարող են դիտարկել նախարարությունում աշխատանքի հնարավորությունը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության թափուր հաստիքներին կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքում` https://economy.gov.am/.../43d810e7-8bca-46fc-85e2...։
Այս հնարավորությունը նպատակ ունի նպաստել աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած երիտասարդ մասնագետների գիտելիքների և փորձի կիրառմանը Հայաստանի Հանրապետությունում»,- ասվում է էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել