Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 970-ը
Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն օգոստոսի 31-ի երեկոյի դրությամբ հասել է 974-ի: Այս մասին հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով Նեպալի ոստիկանության վերջին տվյալները։
Ըստ Reuters գործակալության՝ փրկարարները նաև կառուցել են ժամանակավոր կամուրջներ և հիդրոէլեկտրակայանների թունելներում ու ստորգետնյա օբյեկտներում արգելափակված մոտ 300 աշխատողի դուրս են բերել։ 600 հոգի դեռ արգելափակված է։
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ ջրհեղեղի ազդեցության գոտուց շուրջ 11 000 մարդ փրկվել է։ Աղետի պատճառած վնասների վերականգնման համար տրամադրվել է մոտ 42 միլիոն դոլար։
Ջրհեղեղը, որը տեղի է ունեցել Չինաստանի հետ սահմանին, Տիբեթում 16 զոհի պատճառ է դարձել, 546 մարդ անհետ կորած է։ Չինաստանի իշխանությունների ներկայացրած այս տվյալներն անփոփոխ են օգոստոսի 30-ից։ Տիբեթում գետի արագ հոսքի պատճառով ճանապարհի վերակառուցման աշխատանքները շարունակ ձախողվում են։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով