84 տարեկանում մահացել է Ճապոնիայի առաջին տիեզերագնաց Տոյոհիրո Ակիյաման
84 տարեկանում մահացել է Ճապոնիայի առաջին տիեզերագնաց Տոյոհիրո Ակիյաման, որը 1990 թվականին «Միր» ուղեծրակայանի անձնակազմի կազմում տիեզերք էր մեկնել որպես TBS հեռուստաընկերության թղթակից։ Ակիյաման երկար տարիներ աշխատել է TBS-ում, որը նախաձեռնել էր սովետա-ճապոնական առաջին համատեղ տիեզերական թռիչքը։ Նա հաջողությամբ անցել էր ընտրությունը և 1989 թվականի հոկտեմբերից մարզվել Գագարինի անվ․ տիեզերագնացների պատրաստման կենտրոնում։
«Միր» կայանում Ակիյաման ուղիղ հեռուստահաղորդումներ էր վարում, դասեր անցկացնում դպրոցականների հետ և կենսաբանական փորձեր իրականացնում։ Նա համարվում է տիեզերք մեկնած առաջին պրոֆեսիոնալ լրագրողը։ Նա առանձնահատուկ ջերմությամբ էր հիշում խորհրդային տիեզերագնացներ Գենադի Մանակովին և Գենադի Ստրեկալովին, որոնց հետ 1990 թվականի դեկտեմբերին ավելի քան յոթ օր անցկացրել էր «Միր» կայանում։


















































Ջուր չի լինի. հասցեներ
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ
Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան
COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույ...
Աշոտ Մովսիսյանն այսօր պայքարի դուրս կգա Եվրոպայի Մ23 առաջնությունում
Մակրոնը հայտնել է Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ աննախադեպ բռնությունների մասին. ավելի քան 20...
Դա սկանդալային է, վրդովեցուցիչ և պարզապես ճիշտ չէ
Սահմանել «մասնակի պարետային ժամ»