Պուտին–Փաշինյան հանդիպում․ ի՞նչ է քննարկվելու Բիշքեկում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։ Փաշինյանն արդեն մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու գագաթնաժողովին։
Ըստ ռուսական կողմի, հանդիպման հիմնական թեմաներից մեկը լինելու է Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումը և ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի հետագա հարաբերությունների հարցը։ Այս մասին ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Հանդիպման նախօրեին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտարարել էր, որ Պուտինը կօգտագործի հանդիպումը՝ Մոսկվայի դիրքորոշումն ու փաստարկները կրկին ներկայացնելու համար։ Միաժամանակ նա նշել էր, որ Հայաստանի ապագայի վերաբերյալ որոշումը պետք է կայացնեն հենց հայերը։ Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանն առաջարկում է այդ հարցը որոշել հանրաքվեի միջոցով։
Ըստ Պեսկովի Հայաստանի հնարավոր եվրաինտեգրման և ԵԱՏՄ-ի հետ հետագա հարաբերությունների հարցը քննարկվել է նաև ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների մակարդակով և որ այդ երկրների ղեկավարները ևս առաջարկել են Հայաստանի ապագայի հարցը որոշել հանրաքվեով։
Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում շարունակում են խոսել Եվրամիության հետ հարաբերությունների խորացման մասին։ Միաժամանակ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ։
Սեպտեմբերի 1-ի հանդիպմանը Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն նաև այս հարցերը։ Մինչ հանդիպումը ռուսական կողմն արդեն ներկայացրել է իր դիրքորոշումը, իսկ Փաշինյանի և Պուտինի զրույցից հետո պարզ կդառնա՝ արդյոք նոր հայտարարություններ կամ պայմանավորվածություններ կլինեն։
Արմեն Խեչումյան


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ