Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Արցախ

Սարգիս Հացպանյանն ավարտեց երկրային կյանքը

Հունվարի 20-ին, 55 տարեկան հասակում Լիոնում մահացել է հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը։

Այդ մասին նրա ընկերները տեղեկացրել են գործչի ֆեյսբուքյան էջում։

Նշվում է, որ Սարգիս Հացպանյանը վերջին ամիսներին տեղափոխվել էր Լիոն՝ բուժման նպատակով: Նա հիվանդ էր եւ կյանքի ու մահվան կռիվ էր մղում։

Ծնվել է Թուրքիայի Ալեքսանդրիդ քաղաքում, 1980-ական թվականներին Թուրքիայում զինվորական հեղաշրջման հետևանքով մեկնել է Եվրոպա, դարձել է Ֆրանսիայի քաղաքացի։ Ավարտել է Սորբոնի համալսարանի ռեժիսուրայի բաժինը։ 1990 թվականից բնակվել է Հայաստանում։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Սարգիս Հացպանյանի լուսանկարը եւ դրա վերաբերյալ հարցազրույցը հենց նրա հետ.

- Ե՞րբ է ստեղծվել այս լուսանկարը, ի՞նչ պայմաններում…

- Լուսանկարին ավելի ուշ կանդրադառնամ, փոքրիկ նախապատմությունից հետո։

1993-ի ապրիլին էր, Քարվաճառի ազատագրության օրերին։ Քարվաճառում հարյուրավոր խաղաղ բնակիչներ կային` հիմնականում ծերեր, երեխաներ և կանայք։ Տղամարդիկ, զինվորականները և ռազմիկները փախել էին` անզեն մարդկանց թողնելով անօգնական։ Մոտեցանք դռան շեմին նստած կանանց խմբին, և ես թուրքերեն ողջունեցի նրանց։ 80-ն անց ծեր կինը հանդիմանանքով նայեց վրաս ու ասաց. «Ինչո՞ւ այսքան ուշացաք։ Հայերը շուտով քաղաք կմտնեն։ Մերոնք ասացին` մենք գնում ենք, որ ձեզ համար ուղղաթիռներ ուղարկենք։ Իրենք թռան ու մեզ թողեցին այստեղ… տղամարդիկ փախան, կանանց թողեցին»։

Ես հասկացա ամեն ինչ։ Ադրբեջանուհին մեզ յուրայինի տեղ էր դրել։

-Հայերն արդեն եկել են,- ասացի ես։

Ռազմագերիների պատասխանատուն ես էի։ Բոլորը խիստ հրահանգված էին հարգալից լինել խաղաղ բնակչության հետ։ Մենք հավաքեցինք մարդկանց, տեղավորվեցինք Քարվաճառի երկու շենքերում, ինքս անձամբ զրուցեցի նրանց հետ և բացատրեցի, որ իրենց կյանքն ու պատիվը պաշտպանված է այստեղ, քանի որ մեր կռիվը մեր դեմ զենք հանած թշնամու դեմ է և ոչ խաղաղ բնակչության։ Որ, ի տարբերություն ադրբեջանցի ռազմիկի ու զինվորականի, մենք զենք չենք բարձրացնում անզեն մարդու վրա, չենք խոշտանգում նրան, չենք վիրավորում մարդկային արժանապատվությունը։ Եվ իրենք որոշ ժամանակ անց անվնաս կճանապարհվեն մոտակա քաղաքը` Գանձակ (Կիրովաբադ)։

-Նրանք հավատացի՞ն… Ինչպե՞ս կարող էին հավատալ հայերի խոստումներին, եթե յուրայինները չէին կատարել իրենց խոստումը, փախել էին առանց հետ նայելու` իրենց ծնողներին, կանանց, երեխաներին թողնելով բախտի քմահաճույքին։

-Սկզբում, իհարկե չհավատացին, շատ վախեցած էին։ Մենք գնացինք մոտակա գյուղերը և բոլորին բերեցինք Քարվաճառ։ Գյուղերից մեկում հանդիպեցինք զարհուրելի տեսարանի։ Մի վիրավոր կին խնամում էր իր մահամերձ աղջկան։ Աղջիկը գրեթե արյունաքամ էր եղել։ Անկեղծ ասած, սկզբում ինձ թվաց, թե մերոնք են վիրավորել նրանց, շատ բարկացա, բայց քիչ անց կինը փարատեց զայրույթս. պարզվեց` ամուսինն է գնդակահարել կնոջն ու աղջկան, որ <<հայերի ձեռքը>> չընկնեն, իսկ ինքը փախել է։ Մենք անմիջապես ուղղաթիռ խնդրեցինք և երկուսին էլ տեղափոխեցինք Վարդենիս։ Մեր բժիշկները երկուսի կյանքն էլ փրկեցին։ Աղջիկը շատ ծանր վիրահատության ենթարկվեց… Այս ամենը եղավ ռազմագերիների աչքի առաջ։ Նրանք ապշած էին.. Նրանց մեջ կար մի կին, որ տարբերվում էր մյուսներից։ 81-ամյա Շեյխա խանումը։ Բոլորը մի առանձնակի ակնածանք ունեին նրա հանդեպ։ Շեյխա խանումը բանաստեղծ էր, աշուղ, բանասաց։ Սուր միտք ուներ, ճարտար լեզու ու բնատուր փիլիսոփա էր։ Ես սիրում էի զրուցել նրա հետ։ Ասում էր` էս կռիվը մեր երկու ժողովուրդների կռիվ չէ, մենք սիրում ենք հայերին, մենք բոլորս էլ գիտենք, որ սա հայերի երկիրն է, ամենուր հայկական գերեզմաններ են, խաչերով զարդարված քարեր, ամենուր հայկական մշակույթի հետքեր են։

-Դե, չի բացառվում, որ շողոքորթում էր… վախից…

-Սկզբում` գուցե, բայց հետո` ոչ։ Որովհետև մենք, իրոք, շատ վեհանձնաբար վերաբերվեցինք նրանց։ Սնունդը քիչ էր, չէր հերիքում, մենք օրը մեկ անգամ էինք սնվում, բայց ռազմագերիներին ապահովում էին ալյուրով, մթերքով։ Նրանք հաց էին թխում, ուտելիք էին պատրաստում ու հրավիրում էին մեզ… Այդ նույն ժամանակ ադրբեջանցիներն աշխարհով մեկ տարածում էին, որ Քարվաճառում սոսկալի սպանդ է, որ հայերը մորթում, խոշտանգում են խաղաղ բնակչությանը։ Եվ ահա Ֆրանսիայից ժուռնալիստներ եկան Քարվաճառ։ Երկուսը հայ էին` լուսանկարիչներ Զավեն Խաչիկյանը և երջանկահիշատակ Ռուբեն Մանգասարյանը… Նրանք բազմաթիվ լուսանկարներ արեցին, զրուցեցին ադրբեջանցիների հետ, տեսագրեցին. խոսեց նաև Շեյխա խանումը։ Նա ասաց, որ հայերը այստեղ յուրայիններից ավելի ջերմ են։ Որ իր տղաները փախան` թողնելով իրենց մորը անպաշտպան, իսկ ահա այս հայ տղաները որքան հոգատար էին իր և մյուսների հանդեպ։ Կուզեի այսպիսի տղաներ ունենալ` ասաց Շեյխա խանումը մատնացույց անելով մեզ և առաջին անգամ բերանից թռցրեց, որ որդին Քարվաճառի ոստիկանապետն է, բայց փախավ, մորը թողնելով։ Եվ ահա Զավեն Խաչիկյանը այդ զրույցի ընթացքում աննկատ լուսանկարել է մեզ…

-Դուք քանի՞ տարեկան էիք այդ ժամանակ։

-30։ Եվ ահա թերթը հրապարակում է այս լուսանկարը և գրում, որ ադրբեջանցի կինը Ֆրանսիայից եկած հայ կամավորականին ավելի է սիրում, քան իր որդուն, նաև տպագրվում է հոդված` հրապարակելով ադրբեջանցի ռազմագերիների խոսքը հայերի բարյացակամ և մարդկային վերաբերմունքի մասին։ Դրանից մեկ օր հետո հոդված է տպագրում նաև թուրքական մի թերթ և գրում, որ տասնյակ հազարներով խաղաղ բնակիչներ Քարվաճառում ենթարկվում են սպանդի։ Զետեղում է նույն այդ լուսանկարը, մակագրությամբ` ադրբեջանցի տատիկը գրկում-համբուրում է իր թոռնիկին (ինձ), և ասում` գնա քո մորթված ու անարգված հարազատների վրեժը առ հայերից։ Փարիզում ընկերներիցս մեկը տեսնելով առաջին էջում իմ մեծադիր պատկերը, գնում է թերթը և զարմանքով տեսնում, որ իր ընկերոջը` Սարգիս Հացպանյանին, թուրքերը ներկայացրել են որպես ադրբեջանցի… Նա այդ նույն ժամանակ բախտի բերմամբ գնում է նաև ֆրանսիական թերթը և տեղեկանում լուսանկարի իրական պատմությանը։ Ու որպես թուրքերի ստախոսության ու զրպարտանքի ցայտուն օրինակ, այս երկու թերթերը միասին ուղարկում է Եվրախորհուրդ...