Իրանը կոչ է արել բոլոր երկրներին հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց
Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց և չճանաչեն հակաիրանական պատժամիջոցները։ Այս մասին նշված է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։
«Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական պատժամիջոցներն, անկախ դրանց անվանումից կամ ձևից, բացարձակապես անօրինական և չհիմնավորված միջոցներ են, որոնք խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային հումանիտար իրավունքը և մարդու իրավունքները։ Ելնելով դրանից՝ բոլոր երկրները պարտավոր են ձեռնպահ մնալ այդ պատժամիջոցներին հետևելուց և դրանք կատարելուց։
Բացի այդ, բոլոր պետությունները պարտավոր են չճանաչել այդ անօրինական գործողություններից բխող իրավիճակները կամ հետևանքները և չաջակցել դրանց», - նշվում է հայտարարության մեջ։
Ըստ Իրանի արտաքին գործերի նախարարության՝ այլ երկրների մասնակցությունն ԱՄՆ-ի կողմից տնտեսական պատերազմին համազոր կլինի «մեկ պետության կամքն անօրինական կերպով մյուս անկախ երկրներին պարտադրելուն», ինչը ՄԱԿ-ի կանոնադրության ևս մեկ կոպիտ խախտում է։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ