ԼՂՀ ԱԳ նախարարը զրուցեց դիտորդների հետ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը փետրվարի 18-ին ընդունել է դիտորդական առաքելությամբ ԱՄՆ-ից Արցախ ժամանած պատվիրակությանը, որի կազմում են Քալիֆորնիա նահանգի Ֆրեզնո շրջանի վարչական մարմնի անդամ Անդրեաս Բորգեասը, Քալիֆորնիա նահանգի Սանտա Կրուզ շրջանի ընտրությունների հարցերով պատասխանատու Գեյլ Պելլերինը եւ Տալիֆորնիայի Բերկլի համալսարանի ընտրությունների կառավարման հետազոտությունների կենտրոնի տնօրեն Կարին ՄակԴոնալդը։
Նույն օրը Կարեն Միրզոյանն ընդունել է նաեւ Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսին եւ կիպրոսական Համերաշխության շարժում քաղաքական կուսակցության գլխավոր գրասենյակի տնօրեն Յանիս Սելինոպուլոսին։
Հանդիպումներին քննարկվել են Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաեւ ԼՂՀ նոր սահմանադրության նախագծին՝ ժողովրդավարական արժեքների ամրապնդման եւ պետականության հետագա զարգացման համատեքստում։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փետրվարի 20-ին տեղի կունենա Սահմանադրության հանրաքվե։ Քարոզարշավն անցկացվել է մեկ ամիս՝ հունվարի 19-ից: Դրան մասնակցել են երեք խորհրդարանական ուժեր՝ «Ազգային վերածնունդը», «Ազատ հայրենիքը» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը: Հանրաքվեում «այո»-ի հաղթանակի դեպքում ԼՂՀ-ն կիսանախագահական կառավարման համակարգից կանցնի նախագահական համակարգի։


















































«Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը Հայաստանի գլխավոր առաջնահերթությունն է». Ռուբեն Ռուբինյան
Արցախի ՊԲ հրամանատարի ղեկավարությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար հստակ ժամկետներ չենք դնում». Զախարովա (տեսանյութ)
Արցախի Զինված ուժերը կհամալրվեն ժամանակակից զինտեխնիկայով. Բակո Սահակյան
Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից