Զելենսկին «Ազատության շքանշան» է շնորհել Իլոն Մասկին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օգոստոսի 26-ի հրամանագրով «Ազատության շքանշան» է շնորհել ամերիկացի տրիլիոնատեր, SpaceX և Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկին։
Նախագահականի կայքում հրապարակված հրամանագրում նշվում է, որ շքանշանը Մասկին շնորհվել է մարդու կյանքի և ազատության պաշտպանության, ինչպես նաև Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական նշանակալի ավանդի համար։
Մասկի Starlink արբանյակային ինտերնետ ծառայությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակումից ի վեր օգնել է ուկրաինական ուժերին պահպանել կապը և համակարգել ռազմական գործողությունները։
Politico-ն գրում է, որ 2026 թվականի փետրվարին SpaceX-ն անջատել է ռուսական ուժերի կողմից օգտագործվող հազարավոր Starlink տերմինալներ՝ թուլացնելով նրանց ռազմական կարողությունները։
Ուկրաինան փորձում է համոզել տեխնոլոգիական ոլորտի մագնատին թույլատրել իր բանակին Starlink ցանցն օգտագործել Ռուսաստանի տարածքում։ Դա Ուկրաինային հնարավորություն կտա բարձրացնել Ռուսաստանի խորքում իրականացվող հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածների ճշգրտությունը։
«Առայժմ Մասկն ասել է, որ դա էսկալացիա կլինի։ Բայց նա կարող է փոխել իր կարծիքը, երբ ավելի շատ փաստարկներ տեսնի», - օրեր առաջ թեմայի վերաբերյալ լրագրողներին ասել էր Զելենսկին։
«Ազատության շքանշանը» հաճախ շնորհվում է Ուկրաինային աջակցող օտարերկրյա առաջնորդներին։ Վերջին շրջանում այն ստացել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը և Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարած...
Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան