Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ասիմ Մունիրը ուղևորվում է Թեհրան, մինչդեռ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՆԳՆ ոստիկանություն. փաստեր Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՀՀ Կառավարության 2026-2031 թթ․ գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքները Դամասկոսի դեմ գործող խիստ պատժամիջոցները չեղարկվում են ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 25.08.2026 ԱՄՆ-ը 50% մաքսատուրք կսահմանի Կանադայից ներմուծվող մեքենաների և բեռնատարների համար Էդուարդ Սպերցյանը շարունակում է փայլել Սաուդյան Արաբիայում «Չելսին» արտագնա խաղում 3:2 հաշվով առավելության հասավ «Ֆուլհեմի» նկատմամբ Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Ասիմ Մունիրը ուղևորվում է Թեհրան, մինչդեռ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է պատրաստումՆԳՆ ոստիկանություն. փաստերՍտեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինենՀՀ Կառավարության 2026-2031 թթ․ գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքներըԴամասկոսի դեմ գործող խիստ պատժամիջոցները չեղարկվում են ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 25.08.2026ԱՄՆ-ը 50% մաքսատուրք կսահմանի Կանադայից ներմուծվող մեքենաների և բեռնատարների համարԷդուարդ Սպերցյանը շարունակում է փայլել Սաուդյան Արաբիայում«Չելսին» արտագնա խաղում 3:2 հաշվով առավելության հասավ «Ֆուլհեմի» նկատմամբԲանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՄեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքներըՀամաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել. Լևոն ԱզիզյանՄամուլի ասուլիս․ կներկայացվեն նոր ուսումնական տարվա մեկնարկին ոստիկանության կողմից իրականացվող միջոցառումներըՓրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափԿապանում անցկացվել է SMART գործիքի կիրառման հնգօրյա դասընթացՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԵրկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզումՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ«Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպքԱվարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքներըՄոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ MoldpresՀայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՌուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցերԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճելԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ ReutersԿանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԻրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրինԿանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետԼուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրըՀայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներԱլավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը հայցեր կներկայացնի դատարանԵրաշտի պատճառով Գերմանիայի որոշ շրջաններում բերքը, ինչպես սպասվում է, կլինի զգալիորեն ավելի քիչԵՄ, ԵԱՏՄ, արտահանման դիվերսիֆիկացիա և էներգետիկ անկախությունԳարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստին. ընդդիմությունը լքեց դահլիճըՆևադայում 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառովԱյդ խնդրի հետևից պետք է գնանք, դուք էլ, ես էլ. ՊապիկյանՀայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ովՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթԱռաջին անգամ, բայց շարունակական․ անցկացվել է Jermuk City Fest 2026-ը«Ամառային դպրոց-ճամբար» կրթական ծրագիր մարզային գրադարաններումԳրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառումՊակիստանի ԶՈՒ ղեկավարը մեկնում է Իրան400 մլն դոլարով այդ կոնցեսիայի իրավունքը վաճառելու հնարավորություն կա․ ՓաշինյանՔուշներն ու Ուիթքոֆը հետաձգել են իրենց այցը ԿիևԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆ

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Ազգային ժողովում օգոստոսի 24-ին մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի՝ 2026 թվականի աշխատանքները:
 
«Արդեն երրորդ տարին է, ինչ ՀՀ Ազգային ժողովը ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագրի հետ համատեղ իրականացնում է «Երիտասարդական խորհրդարան» նախագիծը: Ձեր ակտիվ մասնակցությունը փաստում է, որ այն հաջողված է ու պահանջված»,- ողջունելով մասնակիցներին՝ նշել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Համբարյանը։
 
Նա շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործընկերներին՝ ընդգծելով, որ ԱԺ աշխատակազմի հետ արդյունավետ ու շարունակական համագործակցությունը կարևոր արդյունքներ է արձանագրել՝ նպաստելով երիտասարդների քաղաքացիական կրթությանը, ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը և հանրային կյանքում նրանց ակտիվ ներգրավվածությանը։ Դավիթ Համբարյանը հորդորել է երիտասարդներին յուրաքանչյուր հանդիպումից և քննարկումից փորձել վերցնել առավելագույնը՝ մաղթելով հետաքրքիր, բովանդակալից և արդյունավետ աշխատանքային օրեր։
 
Երիտասարդական խորհրդարանի անդամներին ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ողջույնի խոսքն ու ջերմ շնորհավորանքներն է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահի օգնական Էլինա Իշխանյանը՝ նկատելով, որ երիտասարդ լինելը բազում դռներ է բացում իրենց առջև։ «Երիտասարդ լինելը նոր գաղափարներ հռչակելու մեծ հնարավորություն է։ Այս առումով մեզ համար ոգեշնչող օրինակ է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ով ընտրվելուց հետո դարձավ աշխարհի խորհրդարանների ամենաերիտասարդ նախագահը»,- նշել է Էլինա Իշխանյանը։
 
ՄԱԶԾ խորհրդարանական աջակցության ծրագրի համակարգող Ռուզաննա Հայրապետյանը, ընդգծելով իրականացվող ծրագրերի կարևորությունը, ներկայացրել է վերջին մի քանի տարիների աշխատանքները, ԵԽ օրակարգը։ Նա երիտասարդներին հորդորել է լիարժեք իրացնել Ազգային ժողովում իրենց ձայնը լսելի դարձնելու բացառիկ հնարավորությունը։
 
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը, հաջողություններ մաղթելով Երիտասարդական խորհրդարանի անդամներին, նշել է, որ այս հարթակում Ազգային ժողովի աշխատակազմի փորձագետները, ԱԺ քարտուղարության աշխատակիցները, միջազգային գործընկերների աջակցությամբ կներկայացնեն օրենսդիրի գործունեությունը, օրենսդրական մեխանիզմներն ու գործիքակազմը։
 
2026 թվականի Երիտասարդական խորհրդարանն ունի 44 անդամ։ Ձևավորվել է 3 մշտական հանձնաժողով․ Առողջապահության հարցերի, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, ինչպես նաև Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի։ Երիտասարդներն ընդգրկվել են հանձնաժողովների աշխատանքներում ինքնաառաջադրմամբ՝ ըստ իրենց նախասիրությունների։ Ընտրվել են մշտական հանձնաժողովների նախագահներ և տեղակալներ։
 
Երիտասարդական խորհրդարանի անդամներն աշխատանքի շրջանակում ծանոթացել են խորհրդարանի գործունեությանը, Ազգային ժողովի մարմինների և մշտական հանձնաժողովների գործառույթներին ու ընթացակարգերին, դիտել 2025 թվականի Երիտասարդական խորհրդարանի գործունեության վերաբերյալ տեսահոլովակը։
 
ՄԱԶԾ «Խթանելով ՀՀ ԱԺ արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի, Նորվեգիայի և Կանադայի կառավարությունների, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի կողմից: