Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանցի չորս աշակերտ մեկ շաբաթ անցկացրեցին ԱՄՆ-ում Ռուսաստանը չի նախատեսում զորահավաք անցկացնել. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը տնտեսական ահաբեկչություն է. Իրան 100 մտրակի հարված` արտամուսնական կապերի համար Վանաձորում ու Գյումրիում փոշիացած ԵՄ միլիոնները․ ո՞վ է վճարելու անավարտ ծրագրերի ծանր «գինը» Թրամփի խաղաղասիրական հայտարարությունից հետո Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ռուսաստանին պատկանող ինքնաթիռը խախտել է Ֆինլանդիայի օդային սահմանը «Արարատ-Արմենիան» Ռումինիայում ոչ-ոքի խաղաց Վերոնիկա Զոնաբենդն ԱԳՆ-ում քննարկել է Բաքու մեկնելու և հայ բանտարկյալներին տեսակցելու իր առաջարկը Շահագործման համար ոչ պիտանի մեքենա՞, թե՞ ողբերգական վթար․ մամուլի հրապարակումները բազմաթիվ ծանր հարցեր են առաջացրել Ոսկեվազում կկառուցվի բժշկական ամբուլատորիա, Գավառում ՝ Թումո կենտրոն

Երևանցի չորս աշակերտ մեկ շաբաթ անցկացրեցին ԱՄՆ-ումՌուսաստանը չի նախատեսում զորահավաք անցկացնել. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչԻրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը տնտեսական ահաբեկչություն է. Իրան100 մտրակի հարված` արտամուսնական կապերի համարՎանաձորում ու Գյումրիում փոշիացած ԵՄ միլիոնները․ ո՞վ է վճարելու անավարտ ծրագրերի ծանր «գինը»Թրամփի խաղաղասիրական հայտարարությունից հետո Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՌուսաստանին պատկանող ինքնաթիռը խախտել է Ֆինլանդիայի օդային սահմանը «Արարատ-Արմենիան» Ռումինիայում ոչ-ոքի խաղացՎերոնիկա Զոնաբենդն ԱԳՆ-ում քննարկել է Բաքու մեկնելու և հայ բանտարկյալներին տեսակցելու իր առաջարկըՇահագործման համար ոչ պիտանի մեքենա՞, թե՞ ողբերգական վթար․ մամուլի հրապարակումները բազմաթիվ ծանր հարցեր են առաջացրելՈսկեվազում կկառուցվի բժշկական ամբուլատորիա, Գավառում ՝ Թումո կենտրոնԿվերանայվեն գիտական աստիճան շնորհելու չափանիշները և ընթացակարգըԱրիզոնայում ՀՀ պատվավոր հյուպատոսը կարճատև հանդիպում է ունեցել Մայք Ջոնսոնի և Աբրահամ Համադեի հետԱԺ-ն օգոստոսի 21-ին ևս մեկ լրացուցիչ նիստ կգումարիԿոնյակի և գինեգործական արտադրանքի նկատմամբ կապահովվի պետական վերահսկողություն Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Աշտարակի խճուղում բռնկված հրդեհըՖիդանը Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների հետ քննարկել է իրավիճակը Սիրիայում և Հորմուզի նեղուցումՀերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետԼատվիայի և Լիտվայի վարչապետները քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմըԺամանակակից ջերմատնային տնտեսությունների զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ կստեղծվենՀայտնաբերվել են թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ Մեկնարկում է արտադպրոցական ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումըԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերումԱնի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալԿասեցվել է Մեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունըՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀանրային տարածքները պետք է ծառայեն հանրությանըՈւկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հաստատել է Ռուսաստանում էներգետիկ օբյեկտներին հարվածելու մասին տեղեկությունըԿենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է այս տարվա հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցըՕդաչուները միաժամանակ քնել են թռիչքի ժամանակԿանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում Ռազմական ոստիկանությունը զորամասերում Հույս ունեմ, որ մեր հարաբերություններն առաջիկայում նոր մակարդակի կհասցնենք. ՀՀ նախագահը՝ Հնդկաստանի դեսպանինԹուրքիայի հասցեին Նեթանյահուի սպառնալիքներն արտացոլում են նրա միջազգային մեկուսացումը. ԴուրանՎթարի ենթարկված զինծառայողներից 3-ը հոսպիտալում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ4 համայնք և 54 բնակավայր կմիավորվեն. կձևավորվի 2 նոր խոշորացված համայնքԿառավարությունը երկարաձգել է ջերմատների կառուցման առավելագույն ժամկետըԻսրայելի խոշոր «Բեն Գուրիոն» օդանավակայանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել Ռումինական ակումբի ղեկավարությունը խիստ զգուշանում է հայկական թիմիցՈսկեվազում կկառուցվի բժշկական ամբուլատորիա, Գավառում ՝ Թումո կենտրոն2026-ի առաջին կիսամյակում անչափահասների կատարած հանցագործությունների 363 քրեական վարույթ է քննվել․ ՔԿԳազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների անհրաժեշտ բժշկական օգնությունը կկազմակերպվի ՀՀ-ումԱռաջարկվում է ՀՀ-ում Հանրային ծառայողի օր նշել հունիսի 23-ը՝ համարելով աշխատանքային օրԵրևանում տեղի կունենա «Պատժից դեպի վերասոցիալականացում․ արդիականացվող քրեակատարողական համակարգ» խորագրով աշխատաժողովՀՀ վերադարձի ավիատոմսերի վճարի փոխհատուցում ստանալու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 25-ը«Արզնի-2» ջրատարի վնասման դեպքով Ջրային կոմիտեում հարուցվել է վարչական վարույթՄերիլին Մոնրոն «վերադարձել է» «Barbie»-ի կերպարով Շոն Ջոն Քոմբսի նկատմամբ մեղադրանք կարող է ներկայացվել«Արարատ-Արմենիան» սկսում է պայքարը Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆումՎանիկ Ավետիսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար
Մամուլ

Շահագործման համար ոչ պիտանի մեքենա՞, թե՞ ողբերգական վթար․ մամուլի հրապարակումները բազմաթիվ ծանր հարցեր են առաջացրել

Ճամբարակի տարածաշրջանում «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարը վրաերթի է ենթարկել յոթ զինծառայողի։ 18-ամյա Սուրեն Վարդանյանը մահացել է, ևս վեց զինծառայող վիրավորվել է։ Քննությունը դեռ պետք է պարզի, թե ինչ վիճակում է եղել մեքենան, ինչ պայմաններում են զինծառայողները հայտնվել ճանապարհին, և արդյոք նրանց դուրս գալը կապված է եղել զորամասում տրված որևէ հրահանգի հետ։ Որքան էլ պարզաբանումներ են հնչում, թեման բազմաթիվ նոր հարցեր է առաջացնում։

Ճամբարակի տարածաշրջանում օգոստոսի 19-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Ճամբարակ տանող ճանապարհին ողբերգական վրաերթից մեկ զինծառայող զոհվել է, ևս վեցը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ 

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ քաղաքացու վարած «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարը վրաերթի է ենթարկել յոթ զինծառայողի։ Վրաերթի դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարորդը ձերբակալվել է։

Դեպքի վայր առաջիններից հասած Վահան գյուղի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ասում է՝ երբ հասել է, վերջին վիրավոր զինծառայողին արդեն տեղափոխում էին․

«Երբ հասա, վերջին զինվորին արդեն շտապօգնության մեքենայով էին տեղափոխում։ Հետո հիվանդանոցում տեսա, որ Երևանից եկած բրիգադներն արդեն պատրաստվում էին բոլորին տեղափոխելու Երևան»։

Մկրտչյանի փոխանցմամբ՝ վարորդը պատմել է, որ մթության մեջ ճանապարհին չի նկատել զինծառայողներին։ Դեպքի հատվածը, նրա խոսքով, լուսավորված չէ․

«Ինձ ասաց, որ դուրս է եկել ու չի նկատել, որ զինվորներ են վազում ճանապարհով»։

Վարորդը, ըստ համայնքի ղեկավարի, գազալցակայանից տուն վերադառնալիս է եղել։ Բեռնատարն իր սեփականն է և օգտագործվել է մեծ մասամբ գյուղատնտեսական աշխատանքների համար։ Մեքենայի տեխնիկական վիճակի և վարորդական իրավունքի վերաբերյալ մամուլում տարբեր տեղեկություններ են շրջանառվում։ Համայնքի ղեկավարն այդ տվյալները չի հաստատում․

«Չգիտեմ՝ վարորդական վկայական ունեցել է, թե ոչ, բայց գյուղատնտեսական աշխատանքների համար ամեն տարի մեկ ամսով էր օգտագործում»։

Մեքենայի տեխնիկական վիճակին անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասել է՝ եթե քննությամբ հաստատվի, որ շահագործման համար ոչ պիտանի մեքենան երթևեկել է, ապա դա համակարգային խնդրի մասին կխոսի․

«Պետք է վերջ դրվի այն իրավիճակին, երբ շահագործման համար ոչ պիտանի մեքենաները շարունակում են երթևեկել։ Հիշում եմ, երբ պարեկային ծառայությունը ներդրվում էր, բազմաթիվ մարդիկ ասում էին՝ գյուղատնտեսական աշխատանքներում օգտագործվող մեքենաներից համարանիշ կամ տեխնիկական զննում չպետք է պահանջվի։ Բայց այդ մոտեցումը չէր կարող շարունակվել»։

Բայց մեքենայի հնարավոր տեխնիկական խնդիրն այս պատմության միակ հարցը չէ։ Առայժմ հստակ պատասխան չկա նաև այն հարցին, թե ինչու էին զինծառայողները երեկոյան այդ հատվածում և ինչ էին անում ճանապարհին։

Մամուլում շրջանառվում է վարկած, որ զինծառայողները կարող էին զորամասում պատժի համար դուրս բերված լինել վազքի։ Ըստ այդ տեղեկությունների՝ նրանք հակագազերով են վազել, ինչը կարող էր սահմանափակել տեսանելիությունը։ Սակայն այս տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել։ Վարչապետ Փաշինյանը ևս ասել է, որ զինծառայողների՝ ճանապարհին լինելու հանգամանքները պետք է պարզի քննությունը․

«Պետք է պարզվի, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել ողբերգությունը»։

Միևնույն ժամանակ, ըստ համայնքի ղեկավարի, վարորդը դեպքից հետո չի հեռացել տարածքից․

«Փախուստի չի դիմել, մնացել է դեպքի վայրում։ Շատ ծանր վիճակում էր»։

Արշակ Մկրտչյանի խոսքով՝ վարորդը Վահան գյուղի բնակիչ է, պայմանագրային զինծառայող և պատերազմի մասնակից։ Նրա փոխանցմամբ՝ սթափ է եղել։

Վրաերթից զոհված զինծառայողը 18-ամյա Սուրեն Վարդանյանն է։ Նա Ձորաղբյուրից էր, ընտանիքի ավագ որդին։ Բանակ էր զորակոչվել ընդամենը մեկ ամիս առաջ՝ հուլիսի 22-ին։

Վեց վիրավոր զինծառայողներից երեքը, ՊՆ տվյալներով, հետազոտվել են և բժշկական միջամտության կարիք չունեն։ Մյուս երեքը շարունակում են բուժումը, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Այս պահին հաստատված է մեկ զոհի և վեց վիրավորի փաստը։ Մեքենայի տեխնիկական վիճակը, վարորդի իրավական կարգավիճակը, զինծառայողների՝ ճանապարհին հայտնվելու պատճառներն ու միջադեպի մյուս հանգամանքները պետք է պարզի քննությունը։

Մինչև այդ՝ շրջանառվող տեղեկությունները, այդ թվում՝ զինծառայողների հնարավոր պատժի և հակագազերով վազելու մասին, մնում են չհաստատված վարկածներ։

armradio.am