Ուկրաինան ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրել տարածքների ականազերծման հարցում
ՆԱՏՕ-ն հրապարակել է Ուկրաինայի դիմումը Տարերային աղետների համակարգման ու արձագանքման Եվրատլանտյան կենտրոնին (EADRCC)՝ քաղաքացիական բնակչությանը վնաս հասցրած ռազմական գործողությունների հետևանքները վերացնելու համար միջազգային օգնության, մասնավորապես՝ «հումանիտար ականազերծման» հարցում օգնության համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Փաստաթղթում նշվում է, որ «Ուկրաինայի տարածքը զգալիորեն աղտոտված է պայթուցիկ նյութերով, ինչը լուրջ սպառնալիք է ներկայացնում քաղաքացիական բնակչության և կարևորագույն ենթակառուցվածքների համար»։
Ուկրաինայի իշխանություններն ընդգծում են «ականազերծման հարցում անհապաղ արձագանքման և համալիր մարդասիրական միջոցներ ձեռնարկելու կարևորությունը»։«Ուկրաինական տարածքի ականազերծումը և մարդասիրական ականազերծումը Ուկրաինայի կառավարության ռազմավարական առաջնահերթություններից մեկն է»,- ասվում է դիմումում։
Փաստաթուղթը պարունակում է ականազերծողների կողմից օգտագործվող հանդերձանքի պարագաների ցանկ, ինչպիսիք են պայթուցիչ սարքերի վնասազերծման համար հագուստները, մարտավարական բալիստիկ ակնոցներն ու ականջակալները, մագնիսաչափերը և այլն։
Փաստաթղթից հետևում է, որ այս սարքավորումներն Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից կօգտագործվեն երկրի տարբեր տարածաշրջաններում, հատկապես այն վայրերում, որտեղ տեղի են ունեցել առավել ինտենսիվ ռազմական գործողություններ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ