Վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին. օրակարգում նաեւ ագրարային շուկան է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն: Վարչապետը Չոլպոն-Ատայում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, հայտնում են կառավարությունից:
Ռուսաստանի պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հայտնում է, որ նիստում կստորագրվի երեք համաձայնագիր՝ ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առեւտրի, միությունում բրոքերների եւ դիլերների՝ բորսայական առեւտրին մասնակցության թույլտվության, ինչպես նաեւ անդամ պետություններում գիտական կոչումների փոխադարձ ճանաչման մասին։
Կքննարկվի ընդհանուր ագրարային շուկայի զարգացման հարցը։
Հանդիպման մասնակիցները հատուկ ուշադրություն կդարձնեն կլիմայական խնդիրներին։ «Երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացման եւ թվայնացման թեման կքննարկվի ԵԱՏՄ-ի արեւելյան հարեւանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համագործակցության համատեքստում»,- գրել է ՏԱՍՍ- ը։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ֆուտզալ․ Մոլդովա-Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»
Պրահայի «Սպարտան» արդեն Հայաստանում է
Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ
Որոնք են Տավուշի 4 գյուղերը, որոնք ըստ ձեր գործընկերների տրվել են Ադրբեջանին. Տարոն Չախոյան
Ֆիդանն և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման ուղղությամբ վերջին մեկ տարում արձանագրվ...