Հայտնի է Կառավարության նոր կազմը
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որով Դավիթ Թադևոսյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի.
Դավիթ Թադևոսյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,- նշված է հրամանագրում:
Նախագահի մյուս հրամանագրերով՝ նախարարների պաշտոնակատարներ Դավիթ Խուդաթյանը, Սուրեն Պապիկյանը, Համբարձում Մաթևոսյանը, Արփինե Սարգսյանը, Ժաննա Անդրեասյանը, Արարատ Միրզոյանը, Սրբուհի Գալյանը, Անահիտ Ավանեսյանը, Արսեն Թորոսյանը, Գևորգ Պապոյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում:
1lurer


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Չհայտարարված այցով մեկնում եմ զորամասերից մեկը (տեսանյութ)․ Պապիկյան
ԵԽԽՎ զեկույցը ՀՀ-ում ընտրական սպառնալիքների մասին․ գոհ են, բայց նաև մտահոգ
Մենք պիտի էլեկտրոնային տվյալների շտեմարանը խելքի բերենք, որպեսզի ռեզիդենտության հարցը լուծենք ավտոմա...
ՏԻՄ ընտրություններ. ՆԳՆ ստորաբաժանումների իրականացրած աշխատանքների ամփոփում
«Դալմա Գարդեն մոլը» սեպտեմբերի 28-ին փակ կլինի էլեկտրաէներգիայի վթարի պատճառով