Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ
Տեսանյութեր

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել էՆիկոլ Փաշինյանին Հանրապետության վարչապետ նշանակելու մասին հրամանագիր

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

Հանդիսավոր արարողության շրջանակում նախագահ Խաչատուրյանը ստորագրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացմամբ՝ Նիկոլ Փաշինյանին Հանրապետության վարչապետ նշանակելու մասին հրամանագիր։

Նախագահը շնորհավորել է վարչապետին և հաջողություններ մաղթել:

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն՝ ինձ համար մեծ պատիվ էր ստորագրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության կողմից առաջադրված թեկնածուի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու հրամանագիրը։

Այդ սահմանադրական ակտը խորհրդանշում է ոչ միայն պետական իշխանության ձևավորման կարևոր հանգրվանը, այլև Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների առջև բացառիկ պատասխանատվություն ստանձնելու առաքելությունը։

Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարումը կկառուցվի այն արժեքների և սկզբունքների վրա, որոնք ընկած են պետական ծառայության հիմքում՝ հավատարմություն Հայաստանի Հանրապետությանը, Սահմանադրությանը, ծառայություն հանրային և պետական շահին, պետականության շարունակական ամրապնդման հանձնառություն և պատասխանատվություն՝ մեր երկրի ներկայի ու ապագայի հանդեպ։

Մաղթում եմ Ձեզ անսասան կամք, վճռականություն, ամրություն և տոկունություն՝ Ձեր պատասխանատու առաքելության իրականացման գործում՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, նրա պետականության ամրապնդման և մեր ժողովրդի արժանապատիվ ու խաղաղ ապագայի»,- մասնավորապես ասել է նախագահը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հրավերի և հանդիսավորության պայմաններում հրամանագիրը ստորագրելու, ջերմ խոսքերի, վստահության և աջակցության համար:

« Պիտի անկեղծ ասեմ՝ 2018 թվականին, երբ Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում ստանձնեցի Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, դժվար կլիներ կանխատեսել, որ մենք անցնելու ենք այսպիսի ճանապարհով և կարծում եմ, որ դժվար կլիներ կանխատեսել, որ մենք ի վիճակի ենք լինելու այս ճանապարհը հաղթահարել: Բայց մենք գտնվում ենք այնտեղ, որտեղ գտնվում ենք, և կարծում եմ, որ այս ամենում առանցքային դերն ու նշանակությունը միանշանակ և աներկբա Հայաստանի Հանրապետության ժողովրդինն է, ով, ի վերջո, պետական գիտակցության և պետականակենտրոնության առանձնահատուկ արտահայտություններ ի ցույց դրեց այս ողջ ընթացքում: Եվ իհարկե, սա մեծ պարտավորություն և պարտավորվածություն է: Իհարկե, առաջիկայում կձևավորվի Կառավարությունը և Կառավարության բոլոր անդամները, ներառյալ՝ ես, երդման տեքստով արդեն կամրագրենք մեր պարտավորությունները մեր ժողովրդի առաջ:

Ուզում եմ նաև Ձեզ շնորհակալություն հայտնել այսօր Ազգային ժողովի ամբիոնից ունեցած ուղերձի համար: Շատ կարևոր ուղերձներ հղեցիք, ինչին ուշադիր հետևում էի: Հույս ունեմ, որ 9-րդ գումարման Ազգային ժողովն ի վերջո կդառնա այնպիսի հարթակ, որը քաղաքական գաղափարների, մտքերի, տեսլականների և ոչ թե անձանց բախման միջավայր կլինի: Այսօր էլ տեսա, որ Ազգային ժողովի նախագահի թեկնածուն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված, պարոն Ռուբինյանը այդ նույն ուղերձը հղեց՝ ցուցաբերելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության պատրաստակամությունը՝ խորհրդարանում աշխատել առանց անձնական և անձնավորված թիրախավորումների, հայհոյանքի և վիրավորանքի տրամաբանությունից դուրս: Իհարկե, բանավեճերը պետք է և կլինեն սուր, բայց շատ կարևոր է, թե սրությունն ինչի մասին է, սրությունը քաղաքական, տնտեսական, սոցիալ-տնտեսական բովանդակության մասին պետք է լինի և ոչ թե փոխադարձ թիրախավորումների: Համենայն դեպս, մենք Ձեր ուղերձը լսել ենք և այդ ուղերձով ենք առաջնորդվելու, հույս ունեմ՝ կհաջողվի չշեղվել այս ուղղությունից, որովհետև միակողմանի չէ այդ գործընթացը, և եթե ընդդիմությունն այս տրամաբանությունը նույնպես ընդունելի համարի, կարծում եմ՝ շատ ավելի որակյալ աշխատանք կունենանք։

Պարոն նախագահ, ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ նաև այս ողջ ընթացքում Ձեր ցուցաբերած աջակցության համար։ Իհարկե, մենք մեր հանդիպումները և համատեղ աշխատանքն ամբողջությամբ չենք լուսաբանում, որովհետև աշխատանքային մակարդակում շատ սերտ երկխոսության մեջ ենք և քննարկում ենք բազմաթիվ հարցեր, այս ընթացքում նաև պաշտոնապես և ոչ պաշտոնական շփումներում ես միշտ տեսել, զգացել եմ Ձեր աջակցությունը, ինչի համար շնորհակալ եմ»,- ասել է վարչապետը։

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Մեծարգո պարոն վարչապետ, շատ կարճ ուղղակի, ես նորից շնորհակալություն եմ Ձեզ հայտնում այդ վստահության համար, որ կա Կառավարության, Նախագահականի, Ազգային ժողովի միջև, որովհետև ինքս մասնակից եմ կարևորագույն պետական որոշումների, որի հնարավորությունը Դուք տվել եք, ըստ էության Սահմանադրությունում այդ հնարավորությունները շատ պայմանական են։ Եվ այդ վստահությունն է ինձ նաև համոզում, որ իրականում այն քաղաքականությունը, որ վարում եք Դուք՝ որպես Կառավարության ղեկավար, որպես քաղաքական մեծամասնության ուժի ղեկավար, դրանք ի նպաստ են լինելու Հայաստանի Հանրապետության ամրապնդմանը, դրանք ի նպաստ են լինելու Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանը և միանշանակ ի նպաստ են լինելու Հայաստանի ուժեղ ապագային։

Ես նորից Ձեզ հաջողություններ եմ մաղթում, կամք, տոկունություն, ամրություն, որովհետև արտաքինից այն, ինչ-որ տեսնում ենք շատերս, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, դա միայն արտաքին մասն է։ Ներքին այն իրավիճակները, որ կան, որոնց մասին շատերը տեղեկացված չեն, դրանք պահանջում են սկզբունքայնություն, որը Դուք ցուցաբերել եք այս տարիների ընթացքում: Դուք ճիշտ նշեցիք, այն, ինչ 2018-ին էր, մենք չէինք կարող պատկերացնել, թե այսպիսի զարգացումներ են տեղի ունենալու ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ ընդհանրապես աշխարհում: Մենք պետք է կարողանանք, ինչպես Դուք եք ասում, միշտ շեշտում եք, որ ամենակարևորը կառավարելի դարձնենք այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում:

Եվ մի փոքրիկ դիտարկում ընդհանրապես քաղաքական միջավայրի հետ կապված: Այն, որ մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրված է հնարավորություն Սահմանադրությամբ ընտրել իշխանություն, սա դարձել է իրականություն: Սա մեզ համար միշտ եղել է երազանք: Մեր ժողովուրդը տարիներ շարունակ իր ընտրությունը կատարել է, բայց, ցավոք սրտի, իշխանությունն իր ձեռքից վերցրել են։ 2018 թվականից հետո մեր ժողովուրդը կատարում է իր ընտրությունը և ստանում է այդ իշխանությունը։ Եվ իշխանությունը, ով ընտրվել է այդ ժողովրդի կողմից, այդ պարտավորությունն ունի և պետք է արդարացնի այդ վստահությունը, որ ստանում է ժողովրդի կողմից։ Բայց կարևոր մի գործոն էլ կա: Պետության կայունությունը, ամրապնդումը, ամրությունը կախված է ոչ միայն քաղաքական մեծամասնությունից, ով ստանձնում է իշխանություն, այլև՝ ընդդիմությունից: Ինչքան որակյալ քաղաքական մեծամասնության կարիք ունի ժողովրդավարական երկրներում հասարակությունը, ավելի կարևոր նշանակություն և դեր ունի ընդդիմությունը: Եվ մենք միասին պետք է ամեն ինչ անենք, այդ թվում՝ ընդդիմության հետ, աշխատենք: Ես լսել եմ նաև պարոն Ռուբինյանի ուղերձները: Ես վստահ եմ, որ Դուք տրամադրված եք այդ իրավիճակը, այդ մթնոլորտը ստեղծել, որովհետև ի վերջո բոլորիս նպատակը մեկը պետք է լինի՝ ունենալ ամուր, հզոր Հայաստանի Հանրապետություն։