Իրանը հարձակվել է Բահրեյնի և Քուվեյթի վրա՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնին և Քուվեյթին՝ իր տարածքում ԱՄՆ-ի հարձակումներից հետո: Երկու երկրում էլ հուլիսի 8-ի առավոտյան հնչել են օդային տագնապի ազդանշաններ, հայտնի է մի քանի պայթյունի մասին Բահրեյնի հյուսիսում, որտեղ տեղակայված է ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմը:
Քուվեյթի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է իրանական հարձակումները՝ նշելով, որ դրանք «համակարգված խաթարում են Մերձավոր Արևելքում լարվածությունը նվազեցնելու ջանքերը»։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ստանձնել է հարձակումների պատասխանատվությունը։ Իրանի զինվորականների խոսքով՝ թիրախավորել են Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտները՝ ի պատասխան «Հորմոզգան և Մահշահր նահանգներում մի քանի ափամերձ բազայի ու քաղաքացիական օբյեկտի վրա ավիահարվածների»։ ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը և Իսլամաբադում ձեռք բերված համաձայնագրերը խախտելու համար։ Հայտարարության մեջ, սակայն, չի նշվել նավերի վրա Իրանի հարձակումների մասին։
Իրանի ԱԳՆ-ն զգուշացրել է տարածաշրջանի մյուս պետություններին՝ ԱՄՆ-ին տարածք չտրամադրել Իրանին հարվածներ հասցնելու համար։ «Վախեցնելու և շորթելու դարաշրջանն ավարտվել է: Մենք չենք նահանջի»,- սոցիալական ցանցերում գրել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Իրանական նոր հարվածները համընկել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թուրքիա կատարած այցի հետ։ Արաբական Միացյալ Էմիրությունների ավագ դիվանագետ Անվար Գարգաշն Իրանի հարձակումները Բահրեյնի և Քուվեյթի վրա անվանել է «հստակ ապացույց այն բանի, որ Թեհրանը դեռևս անկարող է հետևել լարվածության թուլացման պահանջներին և շրջել պատերազմի էջը»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում