Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստան խմբակցության հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ նստաշրջանի օրակարգում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնյայի ձերբակալությունը կապված չէ նրա ծառայողական գործունեության հետ․ հայտարարություն Կոմիտասի պողոտայում վարորդը Mercedes-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնի հետ (տեսանյութ) Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ադրբեջանցի զինծառայողի քրեական գործը Հորմուզի նեղուցի կարգավիճակը չի լինի այնպիսին, ինչպիսին էր մինչև պատերազմը Միջին նորոգման աշխատանքներ են կատարվում Նոր Եդեսիա տանող ճանապարհահատվածում (տեսանյութ) Թափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներ Հայ դպրոցականներն ու ուսուցիչները կարող են ուսուցողական այցեր կատարել Դուբնայի գիտական կենտրոն Ժյուլ Կունդեն հայտնվել է Լոնդոնի «Չելսիի» ուշադրության կենտրոնում Ռուսաստանը կարող էր Ուկրաինայում ավելի կոշտ գործել Բուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել

Հայաստան խմբակցության հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ նստաշրջանի օրակարգումՀարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնյայի ձերբակալությունը կապված չէ նրա ծառայողական գործունեության հետ․ հայտարարությունԿոմիտասի պողոտայում վարորդը Mercedes-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտիԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնի հետ (տեսանյութ)Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ադրբեջանցի զինծառայողի քրեական գործըՀորմուզի նեղուցի կարգավիճակը չի լինի այնպիսին, ինչպիսին էր մինչև պատերազմըՄիջին նորոգման աշխատանքներ են կատարվում Նոր Եդեսիա տանող ճանապարհահատվածում (տեսանյութ)Թափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներՀայ դպրոցականներն ու ուսուցիչները կարող են ուսուցողական այցեր կատարել Դուբնայի գիտական կենտրոնԺյուլ Կունդեն հայտնվել է Լոնդոնի «Չելսիի» ուշադրության կենտրոնումՌուսաստանը կարող էր Ուկրաինայում ավելի կոշտ գործելԲուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել Ռուսաստանի շարունակվող հարվածները մեծացնում են միջուկային վթարի վտանգը ՈւկրաինայումՄոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիայի մեղադրանքների պատճառովՊատճառներից մեկը Դոնբասի մնացած տարածքների շուրջ տարաձայնություններն ենՌուսական ուժերը բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցրել ՈւկրաինայինԹիմային աշխատանք, փոխօգնություն, նվիրում և արդյունավետ գործողություններ․ ՆԳՆ ՓԾ Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատը ճանաչվել է լավագույնը (տեսանյութ)Մի նոր փոդքաստ. հյուր՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար՝ Ալեն ՍիմոնյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումԵրեւան քաղաքի ավագանու նիստ (ուղիղ միացում)Մեկնարկում է ՃԱՄՊՐՈՒԿ լրագրողական ամենամյա մրցույթը. լավագույն հեղինակները կստանան մրցանակներԳիրք ծաղկանց. մնջախաղ Պնոմպենում՝ անցորդների հետ (տեսանյութ)Բնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 17.11.2026 (տեսանյութ)Խաղաղության կամուրջի նոր հանդիպումն ու թուրքական բեռնատար չվերթըԱնդրադարձ է կատարվել ֆինանսական ծառայություններից օգտվողների իրավունքների պաշտպանությանըԱՄՆ-ում ավիահաղորդակցությունը կարգավորվում էՋենսեն Հուանգի հրաժարականից հետո նրա աջակիցները լայնածավալ արշավ են սկսելՁմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդՍևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ովՀայաստանը պատրաստ է համատեղ պայքարել հիբրիդային սպառնալիքների դեմԵվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասինՓակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհըՄոսկվան չի համաձայնել Եվրոպայի մասնակցությանը բանակցություններինՍպասվում է առանց տեղումների եղանակԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՀորդանանում եկեղեցու վրա հարձակման երեք մասնակից մահապատժի է դատապարտվելՈւգո Լյորիսը բացառիկ պատմական նվաճման է հասելՎերջին ամիսներին Labubu-ի վաճառքները զգալիորեն նվազել ենՄիրզոյանը և Հունաստանի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման ընթացքը (տեսանյութ)Շուրջ 350 հազար քաղաքացի 2027-ից կընդգրկվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգումԱրգամ Աբրահամյանի կողմից սպանություն պատվիրելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿՖրանկոֆոնիայի գագաթնաժողովի բանաձևում աջակցություն է հայտնվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացինԿենդանիների նախիրը փակել է թունելի ճանապարհըՊուտինն օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի Անվտանգության խորհրդի անդամների հետԴոնալդ Թրամփն այս շաբաթ մեկնում է ԱսիաԻմ բակից՝ մեծ ֆուտբոլ. Երևանի քաղաքապետարանՍպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովՆման քայլերը դրական արդյունք չեն տալիս նախաձեռնողներինՀայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները

ՍԴ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ ամբողջական որոշումը

Սահմանադրական դատարանը հրապարակել է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ որոշումը՝ ամբողջությամբ։ Հիշեցնենք՝ ավելի վաղ ՍԴ-ն որոշել է ուժի մեջ թողնել ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը։
 
Դատարանն արձանագրել է, որ ընտրախախտուﬓերի առկայության հնարավորության կամ դրանց ազդեցության մասին ենթադրությունները, ինչպես նաև նման ընտրախախտուﬓերի դրվագային դրսևորուﬓերը չեն կարող բավարար լինել դիմողին առաջադրվող ապացուցման շեմը բավարարված համարելու դատողության, հետևաբար՝ Սահմանադրական դատարանի կողﬕց այդ հանգամանքը քննության առարկա դարձնելու համար:
 
Սահմանադրական դատարանը նշել է, որ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճի լուծման դեպքում նախատեսվել է հատուկ կանոն, ըստ որի՝ դիմող կողմի ներկայացրած տեղեկությունները համարվում են հավաստի, որը գործում է բացառապես ներքոնշյալ երկու նախապայմանների միաժամանակյա առկայության պարագայում.
 
-պատասխանող կողմը հրաժարվում է դրանց վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտելուց,
 
-դրանք չեն հերքվում Սահմանադրական դատարանի կողմից ձեռք բերված, տվյալ գործով որոշում ընդունելու համար էական նշանակություն ունեցող այլ ապացույցներով:
 
Այսինքն՝ նշված երկու նախապայմաններից նույնիսկ մեկի բացակայության պարագայում չի գործում դիմող կողմի ներկայացրած տեղեկությունների հավաստիության կանխավարկածը:
 
ՍԴ-ն անդրադարձել է նաև ընտրական շրջանում հարուցված քրեական վարույթներին, և դրանցով պայմանավորված «հնարավորությունների հավասարության սկզբունքի խախտմանը»։
 
Որոշման մեջ նշվում է՝ իրավապահ մարմիններին օրենքով վերապահված գործառույթների իրականացումը չի կարող կախվածության մեջ դրվել ընտրությունների և վերջիններիս նախորդող ժամանակահատվածից, ինչպես նաև համապատասխան վարույթով անցնող անձի քաղաքական հայացքներից․ «Մյուս կողմից, խնդրո առարկա հարցի համատեքստում քրեական արդարադատության գործիքակազմը կիրառելիս պետք է բացառվեն օրենքից չբխող հայեցողական դրսևորումները»։
 
Դատարանն անդրադարձել է նաև ընտրական շրջանում ենթադրյալ կոռուպցիոն դրսևորումներին և Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակվող տեսանյութերին։
 
«Սահմանադրական դատարանը, որևէ հետևություն չանելով ընտրական գործընթացի շրջանակներում առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հաղորդված դեպքերում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի, դրանց ղեկավարների կամ համակիրների ներգրավվածության վերաբերյալ, արձանագրում է, որ Հայաստանն ունի տասնամյակների համատարած ընտրական կոռուպցիայի ծանր սոցիալական ժառանգություն։ Սահմանադրական դատարանն այս իրավիճակն ընտրական գործընթացի որևէ մասնակցի չի վերագրում, փոխարենը՝ մատնանշում է համակարգային խնդրի առկայությունը։ Նախընտրական քարոզչության ողջ ժամանակահատվածում (բայց ոչ միայն) իրավապահ մարմինները հրապարակայնորեն և բազմիցս տեղեկացրել ու զգուշացրել են ընտրական միջավայրում ընտրակաշառքի մասին, հրապարակել գաղտնալսված խոսակցություններ և ընտրողներին կոչ արել չներգրավվել հանցավոր գործունեության մեջ։ Այդ առնչությամբ ընտրական գործընթացի մասնակից մի շարք քաղաքական ուժեր որևէ պահի հրապարակայնորեն կոչ չեն արել ընտրողներին մերժել իրենց օգտին կաշառելու ցանկացած փորձ, չեն սահմանազատվել հրապարակված դեպքերից և չեն գործակցել իրավապահ մարմինների հետ համապատասխան պրակտիկայի դեմ։ Այդ կրավորականությունը սահմանադրական արժեքների նկատմամբ հավատարմությունից բխող, ընտրական գործընթացի մասնակից յուրաքանչյուր քաղաքական ուժից ակնկալվող ակտիվ անհանդուրժողականության հակապատկերն է»,-արձանագրել է դատարանը։
 
Միևնույն ժամանակ ՍԴ-ն գտել է, որ իրավապահ մարմինները, քրեական վարույթի նպատակների տեսանկյունից անհրաժեշտության բացակայության դեպքում, առնվազն մինչև ընտրության օրը ներառյալ պետք է ձեռնպահ մնային հայտնաբերված ենթադրյալ հանցավոր արարքների և դրանց ենթադրյալ կատարողների մասին հաղորդագրություններում ընտրությունների մասնակից քաղաքական ուժի անվանումը հիշատակելուց:
 
Թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերում վերաքվեարկության նշանակումը, ըստ դատարանի, ինքնանպատակ չպետք է լինի․ «Օրենքով նախատեսված չափանիշը պահանջում է գնահատել, թե արդյոք արձանագրված խախտուﬓերը կարող էին ազդեցություն ունենալ ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա»։
 
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել ուժին, որպեսզի այն ԱԺ-ում ներկայացված լինի, ըստ ՍԴ-ի, բավարար փաստարկ չէ, չի կարող բավարար հիմք հանդիսանալ ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան որոշուﬓերի հնարավոր ազդեցության վերաբերյալ հետևության համար։
 
«Սահմանադրական դատարանն ընդգծում է, եթե վերաքվեարկությունն անցկացվում է այնպիսի պայմաններում, երբ ընտրողներն արդեն տեղեկացված են քվեարկության նախնական արդյունքների մասին, ապա այն դադարում է ծառայել ընտրողների սկզբնական կամքի վերարտադրմանը և կարող է վերածվել նոր իրավաքաղաքական իրավիճակում նոր կամարտահայտության»,-ընդգծում է որոշման մեջ։
 
ՍԴ-ն անդրադարձել է նաև այլ հարցերի, որոնք բարձրացրել էին դիմումատուները։
 
Որոշումն ամբողջությամբ՝ այստեղ։