Զելենսկին Անկարայում կոչ է արել, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում անցկացված Պաշտպանական արդյունաբերության ֆորումում իր ելույթում ներկայացրել է Ուկրաինայի հաջողությունները Ռուսաստանի դեմ պատերազմի ժամանակ, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի արդյունաբերության ոլորտում։ Նա կոչ է արել, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Զելենսկու խոսքով՝ ուկրաինական ՀՕՊ համակարգերը խոցում են Shahed անօդաչու թռչող սարքերի ավելի քան 90%-ը, ինչն աշխարհում լավագույն արդյունքն է։ «Դուք իսկապե՞ս կարծում եք, որ նման պաշտպանական կարողություններ ունեցող երկիրը պետք է լինի դաշինքից դուրս», - նշել է Զելենսկին՝ դիմելով լսարանին, որի կազմում էին նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ «Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին արտակարգ պաշտպանական կարողությունների աղբյուր է», - հավելել է Ուկրաինայի նախագահը։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հետ միասին ապագայի դաշինք է։
Զելենսկին նաև անդրադարձել է Ռուսաստանի վրա հեռահար հարվածներին, որոնք հասել են մինչև Օմսկ։ Նրա խոսքով՝ Սիբիրում նավթավերամշակման գործարանի վրա հարձակումը բացառություն չէր, այլ իրականություն։ Զելենսկին հավելել է, որ Ռուսաստանում չի մնացել ոչ մի խոշոր նավթավերամշակման գործարան, որը չի ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի հարձակմանը։
Նա հիշատակել է նաև անօդաչու թռչող սարքերի մասին համաձայնագիրը (Drone deal), որի համաձայն Ուկրաինայի գործընկերները`ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրները, ինչպես նաև Ադրբեջանը և Պարսից ծոցի երկրները, կարող են ստանալ ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։
Միևնույն ժամանակ Զելենսկին շեշտել է, որ Ռուսաստանը դեռևս ունի մեկ կարևոր առավելություն՝ բալիստիկան։ «Մինչ այս պատերազմը շարունակվում է, խնդրում եմ, որ օգնեք մեզ ՀՕՊ հրթիռներով։ Դա է մեր առաջնահերթությունը։ Մնացածը մենք կարող ենք ինքնուրույն անել», - ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է կառուցի ուժեղ պաշտպանություն ռուսական հրթիռներից, Եվրոպան կարիք ունի իր սեփական ՀՕՊ համակարգերի, որոնք կարող են զանգվածաբար արտադրվել և պաշտպանել ռուսական հարվածներից։


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան