Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ
Տեսանյութեր

Համատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ կոնկրետ գործեր․ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։

Նախ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպումը։

Իր խոսքում վարչապետը ողջունել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և հիշեցրել, որ վերջին երկու ամսում սա նրա երկրորդ այցն է Հայաստանի Հանրապետություն։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ գործընթացը նշանակում է, որ վերջին տարիներին համատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ՝ կոնկրետ գործեր, որոնք Հայաստանն ու ԵՄ–ն իրականացնում են։ «Մայիսին տեղի ունեցավ Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովը Երևանում և կարծում եմ՝ շատ տպավորիչ է, թե ինչպիսի քայլերով ենք մենք իրականացնում այն քաղաքական պայմանավորվածությունները, որոնք ձեռք ենք բերել։ Իհարկե, հայտնի հանգամանքները նաև նպաստում են, որպեսզի որոշ պրոցեսներ մեր հարաբերություններում ավելի արագ ընթանան, բայց մյուս կողմից այն, ինչ մենք իրականացնում ենք, մեր ռազմավարական ընկալումների արտահայտությունն է, որն արձանագրել ենք նախորդ շրջանում մեր ունեցած, արդեն թույլ տվեք ասել, բազմաթիվ հանդիպումների և քննարկումների ընթացքում»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել այս ընթացքում ցուցաբերված աջակցության համար։ «Մենք վերջին ամիսներին տարբեր ձևաչափերով ենք շփվել, այդ թվում՝ հեռախոսազրույց ենք ունեցել, այդ հեռախոսազրույցի ընթացքում Դուք մի շարք հայտարարություններ եք արել Հայաստանին աջակցության վերաբերյալ, որոնք գործնականում այսօր իրագործվում են կամ իրագործված են։ Իհարկե, դա շատ տպավորիչ է, և նաև հանրության շրջանում մեծացնում է վստահության մակարդակը Հայաստան-Եվրոպական Միություն գործակցության և գործընկերության նկատմամբ։ Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ և բարով եք եկել»,– նշել է վարչապետ Փաշինյանը։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել․ «Սիրելի Նիկոլ, լավ է նորից վերադառնալ Երևան, սա արդեն երկրորդ անգամ է երկու ամսից պակաս ժամկետում, ինչպես ասացիք, և սա ապացուցում է մեր գործընկերության և անձնական բարեկամության ամրությունը։ Նախ՝ կցանկանայի Ձեզ շնորհավորել ընտրությունների արդյունքների առթիվ, ուզում եմ շնորհավորել հայ ժողովրդին, ով ընտրել է ժողովրդավարությունը, խաղաղությունը և Եվրոպային մերձենալը»,– ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը՝ ավելացնելով, որ սա մեծ քայլ է և վստահության քվե։

Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ ինքը գիտակցում է այն փաստը, որ ոչ բոլորին է դուր գալիս Հայաստան–ԵՄ մերձեցումը և ընդգծել ԵՄ–ի՝ Հայաստանին անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամությունը։ «Ես այսօր այստեղ եմ նաև աներկբա հայտարարելու, որ եթե Ռուսաստանը փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար, Եվրոպական միությունը կբացի դուռը հայկական ապրանքների արտադրատեսակների համար՝ Եվրոպական միության 450 միլիոնանոց սպառողների շուկայում։ Մենք ուզում ենք սատարել մեր բարեկամներին, մենք ուզում ենք սատարել խաղաղության պրոցեսին, որն ընթանում է, ինչի համար ցանկանում եմ գնահատանք հայտնել Ձեզ։ Մենք ուզում ենք նաև ներդրումներ իրականացնել փոխկապակցվածության ծրագրերի մեջ, որոնք կապում են Եվրոպական միությանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան։ Հայաստանն այստեղ կենսական դեր է խաղում՝ շնորհիվ իր դիրքի»,– ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը՝ ավելացնելով, որ այդ ներդրումների նպատակով հատկացվել է 200 միլիոն եվրո, որը կարող է հասնել մինչև 2 մլրդ եվրոյի։ «Սրանք կարևոր են այս տարածաշրջանում փոխկապակցվածության համար»,– ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը՝ շնորհակալություն հայտնելով կայուն գործընկերության և բարեկամության համար։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Եվրոպական հարաբերությունների հետևողական զարգացմանն առնչվող օրակարգային մի շարք հարցեր։ Դրանք վերաբերել են առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների առաջմղմանը, վիզաների ազատականացման գործընթացին։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ։