Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ
Հուլիսի 1-ից, ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ, որոնք ազդեցություն կունենան ինչպես քաղաքացիների, այնպես էլ բիզնեսի գործունեության վրա։
1․ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների համար կգործի բնակապահովման երկարաժամկետ վարձակալության նոր ծրագիրը։
2․ Ֆինանսական և բանկային համակարգում կգործարկվի նոր «Ստոպ» գործիքը։
3․ Եկամուտների համալիր գնահատման հիման վրա կներդրվի ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ։
4․ ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ։
5․ Փոփոխվում է տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայության համար դիմելու կարգը։
6․ Երրորդ երկրներից ներմուծվող և «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող որոշ ապրանքների համար մաքսային մարմիններին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ։
7․«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի փոփոխություններով սահմանվում են թերություն ունեցող ապրանքների համար պարտադիր 2 տարվա երաշխիք և արգելվում է սպառողներին մոլորեցնող համեմատական գովազդը
Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել