Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ
Հայաստան

Հայաստանի քաղաքացիները հստակ արտահայտեցին իրենց վճռականությունը՝ կառուցելու անվտանգ, ժողովրդավարական Հայաստան. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ կառույցում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ:

Նստաշրջանում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը:

«Հարգելի՛ գործընկերներ, հարգելի՛ նախագահ,

Ես միշտ համոզված եմ եղել, որ ԵԽԽՎ-ն այն հարթակը չէ, որտեղ ազգային պատվիրակությունները պետք է միմյանց հետ բանավիճեն: Այնուամենայնիվ, չեմ կարող անպատասխան թողնել պարոն Մամիջանյանի հնչեցրած հայտարարությունները:

Հայաստանում վերջերս անցկացված խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել խաղաղ, կազմակերպված և ժողովրդավարական պայմաններում, ինչն արձանագրվել է միջազգային դիտորդական տարբեր առաքելությունների կողմից:

Հայաստանի քաղաքացիներն ազատորեն արտահայտել են իրենց քաղաքական կամքը, և ընտրողների մեծամասնությունն ընտրել է խաղաղության, ժողովրդավարության, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, եվրոպական ինտեգրման խորացման և մեր ժողովրդավարական ինստիտուտների շարունակական ամրապնդման ուղին:

Ընդդիմության պահանջով երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել, և ներկայումս այդ հարցի վերաբերյալ քննություն է ընթանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում:

Վստահ եմ, որ ժողովրդավարական Հայաստանում պետական ինստիտուտները գործում են ազատ, անկախ և օրենքի ու ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան: Կցանկանայի նաև հիշեցնել, որ 2018 թվականի հեղափոխության հիմնական պատճառներից մեկն այն էր, որ, ի թիվս այլոց, պարոն Մամիջանյանի քաղաքական ուժը չէր ապահովում ազատ և արդար ընտրությունների անցկացումը: Այսօր, ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցումների, Հայաստանի քաղաքացիները վստահ են, որ իրենց ձայնը նշանակություն ունի, և հենց իրենք են երկրի իշխանության իրական կրողները:

Պարոն Մամիջանյանը կոչ է անում չանդրադառնալ ձերբակալությունների մանրամասներին: Սակայն ես հակառակը՝ կոչ եմ անում խոսել այդ մասին: Ձերբակալված անձանցից շատերը կալանավորվել են քաղաքացիներին կաշառելու փորձերի համար:

Հայաստանի իրավապահ մարմինները բացահայտել և կանխել են ընտրողներին կաշառելու բազմաթիվ փորձեր: Այս գործողությունները կապված են ռուս օլիգարխի կուսակցության, բելառուսական կապեր ունեցող օլիգարխի և Մամիջանյանի նախկին քաղաքական թիմի անձանց հետ: Ուստի եկեք անդրադառնանք մանրամասներին:

Ընտրություններն ուղեկցվել են նաև զգալի արտաքին միջամտությամբ: Հայաստանը բախվել է համակարգված քաղաքական և տնտեսական ճնշումների, այդ թվում՝ զգալի ֆինանսավորմամբ իրականացվող փորձերի՝ ազդելու հանրային կարծիքի վրա, ինչպես նաև հայկական որոշ արտահանման ապրանքների նկատմամբ կիրառված սահմանափակումների: Այս ամենը վկայում է, որ մեր ժողովրդավարական գործընթացների վրա ազդելու փորձերը չեն սահմանափակվել միայն քաղաքական ոլորտով, այլ տարածվել են նաև տնտեսական ոլորտ:

Մեր ուղերձը նախընտրական ամբողջ ընթացքում շատ հստակ էր. Հայաստանի քաղաքացիները պետք է գնային ընտրության և որոշեին, թե ով է ձևավորելու հաջորդ կառավարությունը: Ուրախ եմ, որ Հայաստանի քաղաքացիները հստակ արտահայտեցին իրենց քաղաքական կամքը՝ հօգուտ եվրոպական ինտեգրման հետագա խորացման, ինչպես նաև իրենց վճռականությունը՝ կառուցելու անվտանգ, ժողովրդավարական Հայաստան, որն ապրում է խաղաղ և հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների պայմաններում»,- նշել է պատգամավորը: