Հայաստանում և, առհասարակ, աշխարհում որևիցե լուրջ քաղաքական ուժ ընտրությունների չի մասնակցում ընդդիմություն դառնալու համար, սակայն դա չի ենթադրում, որ չհաղթելու դեպքում այդ բոլոր ուժերը պետք է անմիջապես հրաժարվեն մանդատից։
Եկեք գնահատենք պարզ՝ արդյո՞ք ընդդիմությունը պետք է վերցնի մանդատը, թե ոչ՝ պատասխանելով մի քանի հարցի:
Արդյո՞ք մանդատ չվերցնելով՝ ընդդիմությունը վնասում է Փաշինյանին և հարցականի տակ դնում նրա լեգիտիմությունը։ Պատասխան՝ միանշանակ ոչ։ Թվում է՝ ընդդիմության կողմից մանդատ չվերցնելը հարված է Փաշինյանի կառավարությանը՝ կարծես ցույց տալով, որ համակարգը ճգնաժամի մեջ է, սակայն այդ դեպքում Փաշինյանը խորհրդարանում «հպարտ միայնության մեջ» կարողանում է ցանկացած հարց լուծել ինքնուրույն՝ առանց ընդդիմության և որևիցե մեկի հետ հաշվի նստելու, առանց հակադրման։ Ինչ վերաբերում է լեգիտիմությանը, նա ունի ԱՄՆ-ի և Եվրամիության աջակցությունը, որոնք արդեն շնորհավորել են վերջինիս, ինչը հնարավորություն է ընձեռելու ցանկացած որոշման կամ գործողության մասով «թափ տալ» լեգիտիմությամբ և ժողովրդի մանդատով։
Ընդդիմությունը ավելի ուժեղ է լինելու մանդատո՞վ, թե՞ առանց մանդատի։ Եթե ընդդիմությունը չվերցնի մանդատը, ապա, բնականաբար, կարճաժամկետ ապագայում կարող է փողոց գեներացնել, սակայն այսօր՝ փողոցային պայքարի մի շարք անհաջող փորձերից հետո և բռնությունների աննախադեպ ալիքով պայմանավորված, պատրաստ չէ դուրս գալու արդյունավետ և հաղթական փողոցային պայքարի։ Այս պարագայում ընդդիմությունը պետք է քննարկի մանդատները վերցնելու և ինստիտուցիոնալ պայքար սկսելու հարցը՝ զրկելով Փաշինյանին խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն և ձայներ ունենալու հնարավորությունից, ինչպես նաև սահմանափակելով Փաշինյանի բացարձակ իշխանությունը՝ նշանակել մի շարք առանցքային պաշտոնյաների՝ գլխավոր դատախազին, Սահմանադրական և Վճռաբեկ դատարանի դատավորներին, Մարդու իրավունքների պաշտպանին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Կենտրոնական բանկի նախագահին և խորհրդի անդամներին, Հաշվեքննիչ հանձնաժողովի նախագահին և անդամներին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նաև խոհրդարանական ընդդիմությանը ավելի հեշտ կլինի համակարգել և չթույլատրել անկլավների, մասնավորապես՝ Տիգրանաշենի հանձնման, ինչպես նաև նոր Սահմանադրության ընդունման ու Անկախության հռչակագրի չեղարկման հարցը։
Սա՝ միևնույն ժամանակ չբացառելով փողոցային պայքարի տարբերակը, քանզի մեկը մյուսին ամենևին չեն խանգարում:
Խորհրդարան չանցած ընդդիմությունը չի կարող փոշիացնել իրեն բաժին հասած շուրջ 550 հազար ձայները: Այդքան մարդ քվե է տվել, ու չի կարող այդ քվեն կորչել: Իհարկե, դա բացառապես ընդդիմադիր ուժերի որոշելիքն է, ու նրանց ընտրողները նաև պետք է վստահեն: Այդպիսի որոշում կայացնելը չի կարող լինել «ոտքի վրա»՝ հատկապես, որ ընթանում է վերահաշվարկ, հայտարարվել է ՍԴ դիմելու մասին, ընդդիմադիր ուժերը ուսումնասիրություններ և քննարկումներ են իրականացնում, ինչպես հենց իրենք են ասել, և վերջապես՝ վերջնական արդյունքները դեռ չեն հայտարարվել, ու պարզ չէ ԱԺ-ի վերջնական կազմը: Այդուամենայնիվ, գերակշռող է կարծիքը, որ ընդդիմությունը պետք է գնա խորհրդարան՝ ինստիտուցիոնալ պայքար սկսելու համար, ինչպես դա արեց, օրինակ՝ այսօրվա իշխանություն դարձած Նիկոլ Փաշինյանը 2017 թվականի ընտրություններից հետո, երբ խորհրդարանական ընտրություններից հետո 7 տոկոս ձայն ստացած նորաթուխ ընդդիմությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և «Ելք» դաշինքի, վերցրեց մանդատները և սկսեց ինստիտուցիոնալ պայքարը՝ խորհրդարանական ամբիոնը և խորհրդարանային ընդդիմադիր ռեսուրսը օգտագործելով իշխանությունների դեմ պայքարի համար, որը հիմք հանդիսացավ ժամանակին փողոցային պայքար գեներացնելու և իշխանափոխություն անելու համար։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու