Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
- Հունիսի 1-ից 8-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4313 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 167 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 138 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 113 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 16, չամրակապված վարելու՝ 576, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 28, վարելու ընթացքում ծխելու՝ 509, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 271, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 77 և 1665 այլ իրավախախտում։ 97 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 137-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 114-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 26-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 85 անձ։
- Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16078 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 277 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 239 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 453 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 102, չամրակապված վարելու՝ 4543, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 314, վարելու ընթացքում ծխելու՝ 676, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 796, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 50, արագության գերազանցման՝ 2345 և 4666 այլ իրավախախտում։ 251 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 962-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 371-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 263-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 16 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 39 անձ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը