Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արմավիրի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 27 քրեական վարույթ Օգոստոսի 3-ը ՀԷՑ-ի կայուն զարգացման նոր շրջափուլի սկիզբ պետք է լինի. Ռոմանոս Պետրոսյան Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ը գրեթե սպառել է հեռահար հրթիռների պաշարները․ Reuters Չինաստանի վարչապետ Լի Ցյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը Գլխավոր շտաբի պետը անակնկալ այց է կատարել «Հետք»- ի հրապարակումից հետո Հնդկաստանը հրաժարվել է ռուսական նոր սերնդի կործանիչներ գնելու գաղափարից Կիեւում ռուսական հարվածի հետեւանքով 15 մարդ է զոհվել Սիրիան համաձայնել է կրճատել ռուսական նավթի ներմուծումը Հերթական կրակոցը. պարզում են«Բոնուս» ցանցի հիմնադիրներից մեկի մահվան հանգամանքները Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում

Արմավիրի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 27 քրեական վարույթՕգոստոսի 3-ը ՀԷՑ-ի կայուն զարգացման նոր շրջափուլի սկիզբ պետք է լինի. Ռոմանոս ՊետրոսյանԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ը գրեթե սպառել է հեռահար հրթիռների պաշարները․ ReutersՉինաստանի վարչապետ Լի Ցյանը շնորհավորել է Նիկոլ ՓաշինյանինԿենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումըԳլխավոր շտաբի պետը անակնկալ այց է կատարել «Հետք»- ի հրապարակումից հետոՀնդկաստանը հրաժարվել է ռուսական նոր սերնդի կործանիչներ գնելու գաղափարիցԿիեւում ռուսական հարվածի հետեւանքով 15 մարդ է զոհվելՍիրիան համաձայնել է կրճատել ռուսական նավթի ներմուծումըՀերթական կրակոցը. պարզում են«Բոնուս» ցանցի հիմնադիրներից մեկի մահվան հանգամանքներըՀաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորումՀաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի 2 շահառու ավարտել է 3D մոդելավորման դասընթացները ՀՀ տարածքում և Լարսում ավտոճանապարհներն անցանելի են Դեսպան Արշամյանն ու Կլարա Բրոյերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի շուրջՏուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել Հռենոս գետը ծանծաղել է մինչև ռեկորդային մակարդակԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵս «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոնջորյանի կինն անդրադարձել է շահարկումներինՉժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբՀիմա ունենք հրետանային համակարգեր, որոնք համարվում են առաջատար ՆԱՏՕ-ի անդամ առաջատար պետություններում. Վահագն ԱլեքսանյանԳորիսում, Մեղրիում, Ստեփանավանում և Ֆիոլետովոյում նշանակվել են հերթական ընտրություններԵրեւանին Անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու առաջարկ չի արվելԱրարատ Միրզոյանը և Նիլակշի Սահա Սինհան ամփոփել են ռազմավարական բնույթի գործընկերության արդյունքներըԱրուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանի կենսագրությունըԵրևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյան մեղադրվում է հողատարածքներն ապօրինի օտարելու մեջ. նախաքննությունն ավարտվել էՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՎանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածքՎերանշանակումը վկայում է հասարակության կողմից Ձեր քաղաքական ուղեգծին ցուցաբերվող աջակցության մասին. Ռահմոնը՝ ՓաշինյանինԲերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահը շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահինՀայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց է սպասվում. ԲայրամովՌԴ-ում դադարեցվել է հայկական արտադրության ավելի քան 70 հազար շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքըՂազախստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր պետական գործչի. Տոկաևի շնորհավորական ուղերձը՝ ՓաշինյանինՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է զերծ մնալ նման արատավոր վարքագծիցՍոցիալական ցանցերի վերահսկողության դարաշրջան․ ինչո՞ւ են երկրները սահմանափակում առցանց հարթակներըՀայկ Կոնջորյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալՄասկը խոստանում է վերականգնել կույրերի տեսողությունը և մարդկանց «սուպերունակություններ» տալՀելդեր Ֆերեյրան կշարունակի ելույթները Երևանի «Նոայի» կազմումԴանիայում մեկնարկել է երկարացված պարտադիր զինվորական ծառայությունըԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ մի շարք ընկերությունների և քաղաքացիների նկատմամբԼատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ ՄիրզոյանինԱրիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտիցԴիպլոմը բավակա՞ն է. ինչ է պահանջում աշխատաշուկան երիտասարդիցԳաֆէսճեան պատանեկան խորհրդի` «Սինեսթեզիա․ բազմազգայական փորձառություն» ինտերակտիվ ցուցադրությունըԸնկերության կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՎինիսիուս Ժունիորը կարող է պահանջել պայմանագրի երկարաձգման հավելյալ բոնուսՄադրիդի «Ռեալը» հայտարարել են հարձակվող Գոնսալո Գարսիայի տրանսֆերի մասինԴատարանի դահլիճում կալանավորված անձը հայհոյել է, կոտրել ոստիկանության մեքենայի ապակին, հարցաքննության ժամանակ շիշը նետել է աշխատակցի ուղղությամբԵս ցանկանում եմ Իրանին հնարավորություն տալ՝ մինչև վերջնական գլխատումը. Թրամփ
Մամուլ

Գլխավոր դատախազությունն առաջարկում է «Արարատցեմենտ»-ում գլխավոր կառավարիչ նշանակել

Գլխավոր դատախազությունը 2026 թվականի մայիսի 5-ին ՀՀ կառավարությանն առաջարկել է քննարկել «Արարատցեմենտ» ընկերությունում առկա խախտումները և դրանց հետևանքները վերացնելու համար պատշաճ վարչարարություն կատարել։ Առաջարկվում է նաև ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակել։ Վերջին հաղորդագրությամբ՝ Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան հայց է ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել Արարատ համայնքին պատկանող մի շարք հողամասեր ընկերությանը օտարելու աճուրդները։

Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան հայց է ներկայացրել և պահանջել անվավեր ճանաչել 2009–ին Արարատ համայնքին որպես արոտավայր փոխանցված շուրջ 74 հա հողամասերը «Արարատցեմենտ» ընկերությանը օտարելու աճուրդները՝ կիրառելով անվավերության հետևանքներ։ Դատախազությունը առերևույթ հանցանքի հատկանիշներ է հայտնաբերել։ Գլխավոր դատախազությունը ավելի վաղ հայտնել էր, որ պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրել է ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ օտարված՝ «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացը:

«Կառավարության 2001 թվականի հուլիսի 31-ի  որոշմամբ ձևավորվել է մրցութային հանձնաժողով՝ «Արարատցեմենտ» ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մրցույթով մասնավորեցնելու նպատակով: Գնման առաջարկ է ներկայացվել Holcim LTD շվեյցարական և SK.Ajikawo Group անգլիական կազմակերպությունների կողմից»:

2001 թվականի սեպտեմբերի 26-ին եղած մրցույթում հաղթող է ճանաչվել Holcim LTD շվեյցարական կազմակերպությունը, սակայն 2001 թվականի հոկտեմբերի 22-ին պետական գույքի կառավարման նախարարին ուղղած գրությամբ հայտնել է, որ կազմակերպության տնօրենների խորհուրդն առանց պատճառաբանությունների մերժել է ներդրումային ծրագիրը: ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ՝ «Արարատցեմենտ» ընկերության պետական սեփականություն հանդիսացող 317.003 բաժնետոմսերը՝ յուրաքանչյուրը 10.000 դրամ անվանական արժեքով, ուղղակի վաճառքով վաճառվել են «Ռոբերտո» բելգիական կազմակերպությանը: Նույն որոշման 2-րդ կետով՝ մասնավորեցվող բաժնետոմսերի գին է սահմանվել 200.000 դոլարը:

Մեջբերում Գլխավոր դատախազության հաղորդագրությունից․

««Ռոբերտո» ընկերության հիմնադիրները, սակայն, եղել են ՀՀ քաղաքացիներ Ազատ, Ռոբերտ և Ռոման Մուրադյանները, որոնցից յուրաքանչյուրի բաժնեմասը կազմել է 250.000 բելգիական ֆրանկ: Այսինքն՝ ընկերության ընդհանուր կապիտալը եղել է 750.000 ֆրանկ (հավասար է 18.592 եվրոյի): «Ռոբերտո» ընկերության կառավարիչ է նշանակվել Վահագն Գուլոյանը, ով ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի խնամու՝ նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանի կրտսեր եղբայրն է, Ծառուկյանի փեսայի՝ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի հորեղբայրը»:

«Արարատցեմենտ» ընկերությունը մասնավորեցնելու ՀՀ կառավարության որոշումից 6 ամիս անց՝ 2003 թվականի մարտի 23-ին, «Ռոբերտո» ընկերության ժողովը որոշել է ընկերության միանձնյա կառավարիչ նշանակել Գագիկ Ծառուկյանին՝ առանց ժամկետի սահմանափակման: 2003 թվականի հունիսի 26-ին Բրյուսելի դատարանը հայտարարել է «Ռոբերտո» ընկերության լուծարման գործընթացի մասին, որն ավարտվել է 5 տարի անց՝ 2008 թվականի դեկտեմբերի 18-ին:

«Վարույթի քննությանը զուգահեռ՝ դատախազությունը շարունակել է իրականացնել պետական շահերի պաշտպանության լիազորությունից բխող իր գործառույթները, այդ թվում՝ 2026 թվականի մայիսի 5-ին գրություն է հասցեագրել ՀՀ Կառավարություն՝ առաջարկելով քննարկել ընկերությունում առկա խախտումները և դրանց հետևանքները վերացնելու նպատակով պատշաճ վարչարարություն իրականացնելու, այդ թվում, օրինակ, ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը»:

Բայց այս հաղորդագրությամբ չի սահմանափակվում Գլխավոր դատախազությունը։ Վերջին հաղորդագրությունը վերաբերում է նույն ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերված այլ խախտումների՝ հողերի օտարմանը․

«2009 թվականի սեպտեմբերի 22-ին, ձևական աճուրդների եղանակով, «Արարատցեմենտ» ընկերությանն է օտարվել համայնքին որպես արոտավայր փոխանցված՝ 74,1 հա մակերեսով հողամասերը: Դատախազը, պետական շահերի պաշտպանության իր լիազորություններն իրականացնելու շրջանակներում հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, 2026 թվականի մայիսի 27-ին ներկայացրել է հանցանքի մասին պատշաճ հաղորդում, որը հասցեագրվել է Հակակոռուպցիոն կոմիտեին՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար»:

«Արարատցեմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող այլ գույքերի ձեռքբերման իրավաչափությունները պարզելու համար դատախազության ուսումնասիրությունները շարունակվում են: Գլխավոր դատախազությունը 2026 թվականի մայիսի 5-ին ՀՀ կառավարությանն առաջարկել է քննարկել ընկերությունում առկա խախտումները և դրանց հետևանքները վերացնելու համար պատշաճ վարչարարություն կատարել, այդ թվում՝ ժամանակավոր կառավարիչ նշանակել։

«Արարատցեմենտ» ընկերության՝ պետականացման մասին նախ՝ մայիսի 20–ին Հայաստանի վարչապետը հայտարարեց․ «Շատ շուտով Ծառուկյանի՝ ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը՝ Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը»։

Այս հայտարարությունից ժամեր անց ԲՀԿ առաջնորդը հակադարձեց․ «Իմ հայրենիքը ես չեմ կարող ունեցվածքով փոխել։ 20 տարի առաջ սեփականացրած գործարանը, ասում է, վերցնելու ենք, տանք ժողովրդին։ Էլի ժողովրդինն է»։

Ժամանակավոր կառավարիչ նշանակելու պրակտիկան արդեն կիրառվել է ՀՀ–ում։ Անցած տարվա նոյեմբերին «Տաշիր Կապիտալ»–ը  զրկվեց լիցենզիայից։ Իսկ մինչև այդ այստեղ արդեն ժամանակավոր կառավարիչ էր նշանակված։

armradio.am