Կսահմանվի հավելավճար. թանգարանների աշխատողների կամավոր ատեստավորում
Մեկնարկում է պետական թանգարանների աշխատողների կամավոր ատեստավորման գործընթացը՝ համաձայն նախարարի հրամանով հաստատված կարգի: Թանգարանային ոլորտի աշխատողներն ատեստավորման գործընթացի մասին ծանուցվում են ատեստավորումից առնվազն երեսուն օր առաջ: Ըստ կարգի՝ ատեստավորման հանձնաժողովի կազմը և գործընթացի ժամկետները հաստատվում են համապատասխան թանգարանի տնօրենի հրամանով։
Ատեստավորման գործընթացին մասնակցությունը կամավոր է. իրականացվում է տարին մեկ անգամ երկու փուլով՝ թեստավորում և հարցազրույց: Թեստավորման փուլը ներառում է թանգարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշները սահմանող իրավական ակտեր, միջազգային կոնվենցիաներ, թանգարանային աշխատողների մասնագիտական էթիկայի վերաբերյալ հարցեր: Թեստավորման փուլը հաղթահարված է համարվում ատեստավորման առաջադրանքներ 80 % և ավելի արդյունք գրանցելու դեպքում:
Թեստավորման փուլը հաղթահարած աշխատողները մասնակցում են ատեստավորման հաջորդ փուլին՝ հարցազրույցին։ Հարցազրույցի փուլն աշխատողի՝ տվյալ պաշտոնի գործառույթների իրականացման համար պահանջվող հմտությունների գնահատումն է։
Ատեստավորման վերջնական արդյունքը ձևավորվում է թեստավորման և հարցազրույցի փուլերի արդյունքների համակցությամբ։
Աշխատակիցը կարող է գրավոր բողոքարկել ատեստավորման արդյունքները՝ դրանց հրապարակմանը հաջորդող ոչ ուշ, քան երկու ժամվա ընթացքում։
Թեստավորման արդյունքների բողոքարկումը քննվում է թանգարանում ձևավորված
բողոքարկման հանձնաժողովի կողմից, որի կազմը չի կարող համընկնել ատեստավորման հանձնաժողովի կազմի հետ։ Բողոքարկման հանձնաժողովը դիմումը քննարկում է այն ստանալուց հետո առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում։
Ատեստավորումը հաջողությամբ անցած աշխատողների համար կսահմանվի հավելավճար՝ որպես խրախուսման և մասնագիտական գնահատման կարևոր գործիք: Համապատասխան ֆինանսական միջոցները Կառավարության որոշմամբ արդեն հատկացվել են։
Ատեստավորման ժամանակացույցը, դիմումների ընդունման վերջնաժամկետները և անհրաժեշտ մեթոդական ուղեցույցներն առաջիկայում կհրապարակվեն թանգարանների պաշտոնական կայքէջերում:
Թանգարանային աշխատողների ատեստավորման գործընթացն ուղղված է աշխատողների մասնագիտական կարողությունների զարգացմանը, ոլորտի արդյունավետության բարձրացմանը։


















































Ամոթից գետինը պետք է մտնեն և սուտ հայտարարություններ չանեն
Չելյաբինսկում ձերբակալվել են կազմակերպված հանցախմբի հինգ անդամներ, որի ենթադրյալ պարագլուխը Արտակ Վա...
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին հանրապետության ստեղծման օրն է
Քրեական ոստիկանները բացահայտել են մաքսանենգ ճանապարհով ներկրած թմրամիջոց
Ցնցող բացահայտում․ ԱՄՆ-ի բոլոր քաղաքներում գոյություն ունի անտեսանելի սահմանների «թաքնված համակարգ»
Սենսացիա հնագիտության մեջ. մարդիկ ապրել են ջունգլիներում 150 հազար տարի առաջ
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին և Յարոսլավլի նավթաբազային
«Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար ստացել են 15.000-ական դրամ գումար. երկու անձ կալանավորվ...