Ռուսական շուկայում արգելված հայկական ապրանքները կվաճառվեն ԵՄ-ում. «Արմենպրես»
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը Կառավարության քննարկմանն է ներկայացրել աջակցության ծրագիր, որպեսզի հայ տնտեսվարողները կարողանան իրենց արտադրանքը դեպի Եվրամիության շուկա արտահանել, լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Կառավարությունը նման որոշում է ընդունել Ռուսաստանի կողմից հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծումը սահմանափակելու ֆոնին, հայտնում է «Արմենպրեսը»։
ՀՀ էկոնոմիկայի նախարարը, պատասխանելով հարցին, թե որքանով է իրատեսական Եվրամիություն հայկական ապրանքների արտահանումը՝ հաշվի առնելով Եվրոպայի ստանդարտները և հայկական ապրանքների որակը, ասել է.
«Շատ իրատեսական է, որովհետև մեր արտահանելի պտուղ-բանջարեղենն ունի Global Gap սերտիֆիկատ, որն ամենաբարձր կարգի սերտիֆիկատներից մեկն է։ Այսինքն, դա այն է, ինչ եվրոպական սուպերմարկետներում վաճառվում է։ Բայց այստեղ կան այլ ծախսեր, օրինակ, տրանսպորտային ծախսերը։ Ես մեկ օրինակ բերեմ. մենք արտադրում ենք ելակն այն նույն տեխնոլոգիաներով, մեթոդներով և նույն ջերմատներում, որոնք Եվրոպայում են։ Տարբերությունը ո՞րն է, տարբերությունն այն է, որ ֆրանսիացին, օրինակ, հոլանդացի ֆերմերից սածիլը գնում է, 200 կիլոմետր տեղափոխում է, տնկում է, հետո 200 կիլոմետր էլ տեղափոխում է ելակն ու վաճառում։ Այդտեղ ծախսը կարող է լինել մաքսիմում 500 դոլար։ Մեր պարագայում մենք 8000 դոլար պետք է տանք, սածիլը բերենք հասցնենք այստեղ, հետո մի հատ 8000 դոլար էլ պետք է տանք, որ ելակը հասցնենք Եվրոպա, դեռ 8.8-14 տոկոս էլ մաքսատուրք պետք է տանք։ Ժամանակին ասում էին, թե մենք ԵԱՏՄ ենք մտնում, որովհետև մեր միրգ-բանջարեղենը միայն ՌԴ են մտնում։ Այդպիսի բան հիմա չկա, այդ ստանդարտներն արդեն ԵԱՏՄ-ում էլ են ամենաբարձրը, ԵՄ-ում էլ են ամենաբարձրը, ու մեր ապրանքներն էլ այդ ամենաբարձր ստանդարտներին համապատասխանում են։
Հիմա տրանսպորտային հարցերն են մնացել, դրա հետ կապված փոխհատուցման ծրագիր ենք այսօր ներկայացրել Կառավարություն, կսուբսիդավորենք մեր գյուղմթերք արտահանողներին, որպեսզի նրանք կարողանան մրցունակ գներ առաջարկել եվրոպական շուկային»։
Նա շեշտել է, որ Կառավարությունն այդ աջակցության ծրագրով պատրաստվում է մեծ գումարներ ծախսել, որպեսզի տնտեսվարողները չտուժեն։
«Շատ մեծ գումարներով աջակցելու ենք, ամեն ապրանքային ուղղությամբ հաշվել ենք փոխհատուցման ծախսերը։ Օրինակ՝ ծաղիկի դեպքում մինչև տարվա վերջ՝ 5.5 միլիոն դոլար, լոլիկի դեպքում՝ 3.5 միլիոն դոլար, 3.5 միլիոն դոլար պղպեղի դեպքում»,- ասել է նախարարը։
Հարցին, թե Եվրամիության որ երկրներ կկարողանան հայ տնտեսվարողներն ապրանք արտահանել, Պապոյանն ասել է. «Բոլոր եվրոպական երկրներ՝ սկսած Հունաստանից վերջացրած Գերմանիայով»։
Խոսելով Ռուսաստանի կողմից հայկական տարբեր ապրանքների նկատմամբ ներմուծման սահմանափակումների կիրառմանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարն ասել է, որ իր տեղակալն Աստանայում հանդիպել է Ռուսաստանի գործընկերների հետ։
Պապոյանի խոսքով՝ մթնոլորտը շատ դրական է, բոլորը ցանկանում են խնդիրներին լուծում տալ։ Նախարարը վստահություն է հայտնել, որ Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո հայկական կողմն այդ բոլոր հարցերին շատ արագ լուծում կտա։


















































Ամոթից գետինը պետք է մտնեն և սուտ հայտարարություններ չանեն
Չելյաբինսկում ձերբակալվել են կազմակերպված հանցախմբի հինգ անդամներ, որի ենթադրյալ պարագլուխը Արտակ Վա...
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին հանրապետության ստեղծման օրն է
Քրեական ոստիկանները բացահայտել են մաքսանենգ ճանապարհով ներկրած թմրամիջոց
Ցնցող բացահայտում․ ԱՄՆ-ի բոլոր քաղաքներում գոյություն ունի անտեսանելի սահմանների «թաքնված համակարգ»
Սենսացիա հնագիտության մեջ. մարդիկ ապրել են ջունգլիներում 150 հազար տարի առաջ
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին և Յարոսլավլի նավթաբազային
«Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար ստացել են 15.000-ական դրամ գումար. երկու անձ կալանավորվ...