ԱՏՁՄ գործադիր տնօրեն է նշանակվել Էդիտա Ղազարյանը
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության Խորհուրդը Էդիտա Ղազարյանին միաձայն նշանակել է գործադիր տնօրենի պաշտոնակատար։ Մինչ այս՝ նա միության փոխտնօրենն էր։
«Էդիտա Ղազարյանը երկար տարիներ եղել է ԱՏՁՄ գործունեության եւ համայնքային ծրագրերի զարգացման առանցքում, ունի կազմակերպության աշխատանքի խորքային պատկերացում եւ համայնքի հետ ձեւավորված վստահելի հարաբերություններ»,- ասել է միության նախագահ Արմեն Քոչարյանը։
Էդիտա Ղազարյանը միջազգային հարաբերությունների բակալավրի աստիճան ստացել է Երեւանի պետական համալսարանում, իսկ քաղաքական գիտությունների ու միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում։
ԱՏՁՄ- ն միավորում է շուրջ 300 տեխնոլոգիական ընկերություն։ ԱՏՁՄ-ն լայնորեն հայտնի է որպես DigiTec-ի՝ Հայաստանի եւ տարածաշրջանի խոշորագույն ամենամյա իրադարձության կազմակերպիչ, ինչպես նաեւ «Արմաթ»-ի՝ ճարտարագիտական կրթության հայկական ազգային ծրագրի օպերատոր։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...