Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի վարչապետը Անթալիայում է Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներ Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան ԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիր Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ) Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրը Ընդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունը Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. Ուրալօղլու Երևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրա

Հայաստանի վարչապետը Անթալիայում էԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Գիտություն

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների

Առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման առցանց համակարգում այս տարի կատարվել են որոշակի փոփոխություններ, որոնք նպատակ ունեն բարելավել համակարգն ու հեշտացնել գործընթացը։

Առաջին դասարան հաճախող երեխայի հայտագրման գործընթացը սկսելու համար պետք է ունենալ հաշիվ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ գրանցվելով my.emis.am հարթակում։

Ինչպե՞ս գրանցվել

Նախ անհրաժեշտ է մուտք գործել my.emis.am հարթակ։ Եթե ունեք էլեկտրոնային ստորագրություն, կարող եք նույնականացվել «Ես եմ» ազգային հարթակով։ Hartak.am կայքում կարող եք ծանոթանալ մուտք գործելու անհրաժեշտ քայլերին։

My.emis.am հարթակից պետք է անցում կատարել «Ես եմ» ազգային հարթակ՝ սեղմելով համանուն կապույտ կոճակը, ապա սեղմել «Շարունակել» կոճակը։

Բացված էջում պետք է ընտրել նույնականացման տարբերակը՝ բջջային նույնականացման քարտով կամ նույնականացման քարտով։ Նույնականացման քարտի պարագայում պարտադիր է ունենալ ընթերցող սարք։

Բջջային նույնականացման քարտ ունենալու դեպքում պետք է ընտրել տվյալ տարբերակը և մուտքագրել այն հեռախոսահամարը, որով ակտիվացված է էլեկտրոնային ստորագրությունը։ Այնուհետև պետք է սեղմել «Մուտք» կոճակը. էկրանին կգրվի, որ անհրաժեշտ է բջջային սարքում մուտքագրել PIN կոդը։ Հեռախոսի էկրանին բացված դաշտում պետք է հավաքել Ձեր էլեկտրոնային ստորագրության վեցանիշ կոդն ու սեղմել «OK» կոճակը։

Էջը կթարմանա․ կարտացոլվեն Ձեր տվյալները, այդ թվում՝ ՀԾՀ-ն, անձը հաստատող փաստաթղթի համարը, գրանցման հասցեն։ Պետք է թողնել նաև կոնտակտային հեռախոսահամար և պահպանել տվյալները։

Ի՞նչ անել, եթե չունեք էլեկտրոնային ստորագրություն. պետք է ստեղծեք հաշիվ

Եթե չունեք էլեկտրոնային ստորագրություն, ապա պետք է ստեղծեք հաշիվ։

my.emis.am հարթակի գլխավոր էջում սեղմել «Ստեղծել հաշիվ» ակտիվ հղումը։ Բացված էջում պետք է մուտքագրել Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, ստեղծել գաղտնաբառ և կրկնել այն։

«Գաղտնաբառ» դաշտի ներքևում կերևա հաղորդագրություն այն մասին, որ այն պետք է պարունակի առնվազն 8 նիշ, այդ թվում՝ 1 փոքրատառ, 1 մեծատառ և 1 հատուկ նշան։

«Ես ռոբոտ չեմ» դաշտում պետք է դնել թռնչանշան և սեղմել «Ստեղծել իմ հաշիվը» կոճակը։

Էկրանին կպատկերվի հաղորդագրություն այն մասին, որ անհրաժեշտ է ակտիվացնել հաշիվը։ Հաջորդաբար էլեկտրոնային փոստին կստանաք նամակ ԿՏԱԿ-ից։ Նամակը ստանալուց հետո պետք է սեղմել «Ակտիվացնել» կոճակը և տեղափոխվել my.emis.am հարթակ, որտեղ նշված կլինի, որ Ձեր հաշիվն արդեն ակտիվ է։

Նույն էջում պետք է մուտքագրել Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, գաղտնաբառն ու մուտք գործել հարթակ։

Էջը կթարմանա, կնշվի, որ Ձեր էլեկտրոնային փոստին ուղարկվել է մեկանգամյա գաղտնաբառ, որը վեցանիշ թիվ է։ Անհրաժեշտ է մուտքագրել ստացած գաղտնաբառն ու սեղմել «Հաստատել» կոճակը։

Էջը կթարմանա, որից հետո անհրաժեշտ է նույնականացվել։ Սեղմեք էջի վերին աջ անկյունում գտնվող սլաքի կոճակն ու անցում կատարեք «Անձնական տվյալներ» բաժին։ Նշված կլինի, որ Դուք նույնականացված չեք։ Պետք է սեղմել «ԵսԵմ նույնականացում» կապույտ կոճակն ու իրականացնել նույն քայլերը, ինչ որ պահանջվում էր «Ես եմ» տարբերակով հարթակում գրանցվելու ժամանակ։

Կարող եք նաև հրաժարվել «ԵսԵմ» նույնականացումից՝ սեղմելով համանուն կոճակը։ Այդ պարագայում անհրաժեշտ կլինի ձեռքով մուտքագրել անձնական տվյալները՝ ՀԾՀ-ն, անուն-ազգանունը, օրացույցից ընտրել ծննդյան ամսաթիվը, այնուհետև սեղմել «Բեռնել տվյալները» կոճակը։

Կստուգվի տվյալների համապատասխանությունը Բնակչության պետական ռեգիստրում առկա տեղեկատվության հետ, որից հետո էջը կթարմանա։ Կպատկերվի հաղորդագրություն այն մասին, որ նույնականացումը հաջողությամբ կատարվել է։

Նշեք նաև կոնտակտային հեռախոսահամար, որպեսզի ուսումնական հաստատությունը կարողանա կապ հաստատել Ձեզ հետ։ Պետք է պահպանեք տվյալները՝ ավարտելով My.emis.am հարթակում նույնականացման գործընթացը։

Այս փուլում՝ մինչև հունիսի 8-ը, որևէ այլ աշխատանք իրականացնելու կարիք չկա։

Ինչպե՞ս սկսել հայտագրումը

Երեխային առաջին դասարան հայտագրելու համար նախ պետք է գրանցվել և նույնականացվել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ my.emis.am հարթակում:

Այդ գործընթացի ավարտից հետո գլխավոր էջից անցում կատարեք առաջին դասարանցիների հայտագրման համակարգ։

Էկրանին կպատկերվի հաղորդագրություն այն մասին, որ տվյալները ստուգվում են՝ առանց Էջը թարմացնելու կամ փակելու. պետք է սպասել՝ մինչև ստուգումն ավարտվի։

Կբացվի երեխային առաջին դասարան հայտագրելու էջը․ եթե երեխայի տվյալները հայտնաբերվել են, էջում կարտացոլվեն նրա անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը։

Առաջնահերթության առկայության դեպքում էջում նշված կլինի նաև, որ կարող եք երեխային տվյալ դպրոցում հայտագրել 1-ին փուլով։

Հաջորդաբար անհրաժեշտ է սեղմել «Սկսել հայտագրումը» կոճակը։

Բացված էջում պետք է ընտրել ուսուցման լեզուն՝ «Հայերեն» կամ «Ռուսերեն», և հայտագրումը շարունակելու համար սեղմել «Հաջորդ» կոճակը։

Կբացվի դպրոց ընտրելու էջը․ եթե երեխան ունի առաջնահերթություն, ապա էջում կհայտնվեն այն դպրոցի տվյալները, որտեղ աշխատում է ծնողը կամ սովորում են երեխայի քույրը կամ եղբայրը։ Եթե նշված հաստատությունները տարբեր են, կարտացոլվեն երկու դպրոցների տվյալները և դրանց առաջին դասարանում առկա ընդհանուր և ազատ տեղերի քանակը։

Սեղմե՛ք նշված դպրոցի տվյալների ներքևում գտնվող «Հայտագրել» կոճակը։ Էջը կթարմանա. կերևա հաղորդագրություն այն մասին, որ երեխան հաջողությամբ հայտագրված է։

Ի՞նչ անել, եթե չի հայտանաբերվել երեխայի հայտագրման առաջնահերթությունը

Հնարավոր է՝ ստուգումից հետո երեխայի տվյալները հայտնաբերվեն, սակայն առաջնահերթությունը՝ ոչ։ Այդ դեպքում էջում կերևան երեխայի տվյալները, սակայն կգրվի, որ հայտագրումը կարելի է իրականացնել 2-րդ փուլով։ Նշված կլինի նաև, թե երբ է մեկնարկում այդ փուլի հայտագրումը։

Եթե Ձեր երեխան ունի առաջնահերթություն, մասնավորապես՝ դպրոցում սովորող քույր/եղբայր, բայց առաջնահերթության մասին նշում առկա չէ, ծնողը կարող է ձեռքով մուտքագրել արդեն իսկ դպրոցում սովորող երեխայի տվյալները։

Այս դեպքում պետք է սեղմել «Իմանալ ավելին և ստուգել տվյալները» կոճակը։ Պետք է անցնել «Մուտքագրել դպրոցում սովորող երեխայի տվյալները» ակտիվ հղումով, տեղափոխվել դպրոցահասակ քրոջ կամ եղբոր տվյալների մուտքագրման էջ, լրացնել բոլոր դաշտերն ու հետևել հրահանգներին։

Եթե առաջնահերթություն առկա չէ, և արդեն մեկնարկել է 2-րդ փուլը, տվյալների ստուգումից հետո պետք է սեղմել «Սկսել հայտագրումը» կոճակը։

Բացված էջում պետք է ընտրել ուսուցման լեզուն՝ «Հայերեն»։

Եթե երեխան առաջնահերթություն չունի, ինչպե՞ս հայտագրել

Եթե երեխան առաջնահերթություն չունի, նրա հայտագրումն իրականացվում է 2-րդ փուլով՝ միայն հայերենով ուսուցման համար, ուստի անհրաժեշտ է ընտրել հայերենով ուսուցում տարբերակը և սեղմել «Հաջորդ» կոճակը։

Կբացվի դպրոցն ընտրելու էջը․ կարելի է որոնում կատարել նախընտրած դպրոցի համարով կամ անվանումով կամ ֆիլտրել դպրոցները՝ ըստ մարզի և տարածաշրջանի։

Դպրոցն ընտրելուց հետո պետք է սեղմել նշված դպրոցի տվյալների ներքևում գտնվող «Հայտագրել» կոճակը։ Էջը կթարմանա, և կերևա հաղորդագրություն այն մասին, որ երեխան հաջողությամբ հայտագրված է։

Ինչպե՞ս հայատագրել ռուսերենով ուսուցմամբ դասարաններում

3-րդ փուլով՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրման համար անհրաժեշտ է իրականացնել նույն քայլերը, ինչ 2-րդ փուլով հայտագրվելիս․ ուսուցման լեզվի էջում հասանելի կլինեն ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցման տարբերակները (այս դեպքում պետք է ընտրել «Ռուսերեն» տարբերակը)։

Ի՞նչ է անհրաժեշտ անել հայտագրումից հետո

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ երեխային հաջողությամբ հայտագրելուց հետո անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ ներկայացնել դպրոցի տնօրենին ուղղված դիմումը՝ ծնողի կողմից ստորագրված, հակառակ դեպքում հայտագրումն ինքնաշխատ կերպով կչեղարկվի։

Դիմումն ուղարկելու համար պետք է սեղմել «Դիտել և ստորագրել դիմումը» կոճակն ու հետևել հրահանգներին։

Հայտագրումից հետո կարող եք նաև չեղարկել հայտը։ Եթե արդեն ներկայացրել եք նաև տնօրենին ուղղված դիմումը, ապա չեղարկելու համար կպահանջվի նաև առանձին դիմում՝ էլեկտրոնային ստորագրությամբ։

Ի՞նչ անել, եթե տվյալների ստուգումից հետո երեխայի տվյալները չեն հայտնաբերվել

Հնարավոր է, որ տվյալների ստուգումից հետո երեխայի տվյալները չհայտնաբերվեն։ Էկրանին կպատկերվի այդ մասին հաղորդագրություն։ Այդ դեպքում պետք է տվյալները մուտքագրել ձեռքով։

Պետք է սեղմել «Սկսել տվյալների մուտքագրումը» կոճակը, լրացնել երեխայի անունը, ազգանունը, հայրանունը, ՀԾՀ-ն, ծննդյան ամսաթիվը և ստուգել տվյալները։

Էջը կթարմանա։

Եթե մուտքագրված տվյալներում լինի անճշտություն, ապա կարմիր դաշտում գրված կլինի, որ Բնակչության պետական ռեգիստրում նման տվյալներով անձ չի գտնվել։

Հնարավոր է, որ ստուգումից հետո հայտնաբերվի տվյալների համադրման խնդիր։ Այդ դեպքում կգրվի, որ համակարգը չի կարողացել հաստատել Ձեր ծնողական կապն առաջին դասարան ընդունվող երեխայի հետ։

Տվյալների ճշգրտման համար պետք է սեղմել համանուն կանաչ կոճակը, բացված էջում ընտրել երեխայի ծնունդը գրանցած ՔԿԱԳ սպասարկման կենտրոնը, կցել ծննդյան վկայականը և սեղմել «Հաջորդ» կոճակը։

Կբացվի երեխայի տվյալների մուտքագրման էջը, որտեղ պետք է լրացնել բոլոր դաշտերը և ուղարկել հարցումը։

Էջը կթարմանա, և կպատկերվի հաղորդագրություն այն մասին, որ հարցումն ընդունված է։

5 աշխատանքային օրվա ընթացքում մասնագետները կուսումնասիրեն հարցումը և կթարմացնեն տեղեկատվությունը։ Տվյալների հաստատումից հետո կարող եք համակարգում շարունակել հայտագրման գործընթացը։