Լատվիան և Լիտվան կանչել են Ռուսաստանի դեսպաններին նոր սպառնալիքների պատճառով
Լատվիան և Լիտվան, հետևելով Եվրամիությանը և ԵՄ մի շարք այլ երկրների, կանչել են Ռուսաստանի դեսպաններին՝ ի նշան բողոքի Կիևին նոր զանգվածային հարվածներ հասցնելու ՌԴ-ի հերթական սպառնալիքների և օտարերկրացիներին ու դիվանագետներին Ուկրաինայի մայրաքաղաքը լքելու պահանջների: «Կիևի դեմ Ռուսաստանի սպառնալիքները մեզ չեն վախեցնի: Մենք չենք լքում Կիևը: Ռուսաստանը պետք է հեռանա: Մենք վճռականորեն աջակցում ենք Ուկրաինային»,- հայտարարել են Լատվիայի ու Լիտվայի արտգործնախարարությունները:
Ավելի վաղ Գերմանիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Լեհաստանը և ԵՄ-ն հանդես էին եկել նմանատիպ հայտարարություններով:
ԵՄ արտաքին կապերի եվրոպական ծառայությունը կանչել է ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնակատարին՝ կապված Մոսկվայի սպառնալիքների հետ, հայտարարել է ծառայության ներկայացուցիչ Անիտա Հիփերը: Նա Ռուսաստանի գործողությունները որակել է «անընդունելի սրացում»: Բրյուսելը կոչ է արել Մոսկվային դադարեցնել քաղաքացիական անձանց վրա հարձակումները և սկսել «իրական խաղաղության բանակցություններ՝ սկսած լիակատար և անվերապահ հրադադարից»: «ԵՄ պատվիրակությունն Ուկրաինայում մնում է Կիևում»,- ընդգծել է Հիփերը:
Մայիսի 26-ին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի նիստում գրեթե 50 երկիր համատեղ հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Մոսկվայի սպառնալիքները Կիևում օտարերկրյա դեսպանատների դեմ։
Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ռուսական բանակը սկսում է «համակարգված և հետևողական հարվածներ Կիևում Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող օբյեկտների և համապատասխան որոշումների կայացման կենտրոնների դեմ»։


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո