Դասընթացներ՝ Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակում
Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն առաջարկում է Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակում 2026-2027 թթ. համար նախատեսվող ոլորտային դասընթացներ (ցանկը՝ կցվում է):
Դասընթացներն իրականացվում են ամբողջ տարվա կտրվածքով. դրանց վերաբերյալ տեղեկատվությունը մշտապես հասանելի է www.itecgoi.in կայքում: Տվյալ ժամանակաշրջանի համար առաջարկվող դասընթացների պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://itecgoi.in/upcoming_courses:
Առցանց գրանցումից զատ՝ անհրաժեշտ է ներբեռնել ու լրացնել դիմումի ամբողջական փաթեթը (ներառյալ անձնագրի պատճենը, բժշկական տեղեկանքը, լեզվի մասին տեղեկանքը ու տվյալ թեկնածուին գերատեսչության կողմից տրվող երաշխավորագիրը): Դասընթացներին մասնակցության համար լրացված հայտադիմումները (այդ թվում՝ բնօրինակները), ներկայացնող գերատեսչության կողմից տրված երաշխավորագրի ուղեկցությամբ, անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԱԳՆ՝ համապատասխան հայտագրով փաթեթը ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանություն փոխանցելու նպատակով:
Հայտադիմումները ՀՀ ԱԳՆ միջոցով պետք է փոխանցվեն ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանություն դասընթացների մեկնարկից առնվազն 60 օր առաջ՝ ուշ դիմելու հետևանքով հատկացված տեղերի անհասանելիությունից խուսափելու նպատակով:
Դասընթացներին վերաբերող լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար (բովանդակային, տեխնիկական), ինչպես նաև դիմումի ձևի լրացնելու հետ կապված հարցերով անհրաժեշտ է կապ հաստատել ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանության աշխատակցի հետ հետևյալ էլ. փոստի միջոցով՝ [email protected]:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...