Հռոմի պապը կոչ արել «զինաթափել» արհեստական բանականությունը
Հռոմի պապ Լևոն XIV-ը մայիսի 25-ին ներկայացրել է «Magnifica humanitas». արհեստական բանականության դարաշրջանում մարդու անհատականության պաշտպանության մասին» իր առաջին շրջաբերական նամակը։ Նա կոչ է արել «զինաթափել» արհեստական բանականությունը՝ մարդկությունն այդ տեխնոլոգիայի հետ կապված ռիսկերից պաշտպանելու համար։ ««Զինաթափելը» տեխնոլոգիան մերժելը չէ, այլ կանխելն է դրա գերիշխանությունը մարդկության վրա», - պարզաբանել է նա։
Հռոմի պապը պահանջել է ազատել ԱԲ-ն անդրազգային կորպորացիաների մոնոպոլ վերահսկողությունից։ Ըստ նրա՝ փոքրաթիվ, բայց ազդեցիկ խմբերն այսօր ընդունակ են կառավարել տեղեկատվական հոսքերը, թելադրել ժողովրդավարական գործընթացների ընթացքը և ազդել տնտեսության վրա։
Նա խիստ է խոսել զենքերի կիրառման դեմ, որոնք հիմնված են արհեստական բանականության վրա՝ նշելով, որ «չկա որևէ ալգորիթմ, որը կարող է պատերազմը բարոյապես ընդունելի դարձնել»։
Լևոն XIV-ը խստորեն քննադատել է «ուժի մշակույթը», որը նորմալ է դարձնում պատերազմը և խրախուսում վերազինումը։ Նա կոչ է արել հրաժարվել «արդարացի պատերազմի» տեսությունից, որը օգտագործվում է գլոբալ հակամարտությունները արդարացնելու համար։ Զինված ուժը, ըստ նրա, կարող է կիրառվել բացառապես ամենախիստ իմաստով ինքնապաշտպանության համար։
Ըստ dpa լրատվական գործակալության՝ դիտորդները Հռոմի պապի հայտարարությունների մեջ տեսնում են ամերիկյան տեխնոլոգիական միլիարդատերերի հասցեին հնչած քննադատություն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...