Անձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. Jamnews
Հորդառատ անձրևը խափանել է մայիսի 17-ին Բաքվում կայացած Համաշխարհային քաղաքային զարգացման 13-րդ ֆորումի (WUF-13) բացման արարողությունը, որի հետևանքով ավելի քան 180 երկրի մասնակիցներ ստիպված են եղել ապաստան գտնել։ Ճարտարապետները, քաղաքաշինարարները և ՄԱԿ-ի ներկայացուցիչները հավաքվել էին քաղաքի Օլիմպիական մարզադաշտում՝ միջոցառմանը մասնակցելու համար։ Արարողությունը տեղի է ունեցել ռեկորդային տեղումների պայմաններում, գրում է Jamnews-ը։
Համաշխարհային քաղաքային ֆորումը հիմնադրել է ՄԱԿ-ը՝ 2001 թվականին, իսկ առաջին նիստը տեղի է ունեցել Նայրոբիում՝ 2002 թվականին։ Այդ ժամանակից ի վեր այն դարձել է UN-Habitat-ի ամենամեծ և ամենաընդգրկուն գլոբալ հարթակը կայուն քաղաքաշինության և քաղաքային զարգացման հարցում։
Ֆորումը նպատակ ունի քննարկումներ անցկացնելու ճարտարապետության և քաղաքաշինության, ինչպես նաև այն խնդիրների շուրջ, որոնք առաջանում են արագ ուրբանիզացիայի հանգույցում՝ կապված բնակարանաշինության, կլիմայի փոփոխության, անհավասարության, ենթակառուցվածքների և կառավարման հետ: ՄԱԿ-ի գնահատականներով՝ աշխարհում մոտ 3 միլիարդ մարդ ներկայումս ապրում է անբավարար բնակարանային պայմաններում, 1,1 միլիարդը՝ ոչ ֆորմալ բնակավայրերում, իսկ ավելի քան 300 միլիոն մարդ անօթևան է։
Պարբերականը հիշեցնում է, որ Բաքուն ֆորումը հյուրընկալելու իրավունքը ստացել է 2023 թվականին։ Մայիսի 16-ին հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ WUF-13-ում գրանցվել է ավելի քան 40000 մասնակից 182 երկրից: Ծրագիրը ներառում է 40 հիմնական նստաշրջան, շուրջ 350 գործընկերային միջոցառում և Urban Expo ցուցահանդեսը:


















































ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Արարատի և հարակից համայնքների բնակիչները համակարգչային շերտագրման հետազոտության համար ստիպված չեն այ...
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվ...
ԵԱՍՄ հիմնարկը համալրվելու է 50-ից ավելի տեխնիկայով
Վրաստանն ու Չինաստանը հաստատում են համապարփակ ռազմավարական գործընկերություն
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
ԱՄՀ–ն հավանություն է տվել Հայաստանին մոտ 50.2 միլիոն դոլար հատկացնելուն
Ընդդիմության «բացահայտման» շնորհիվ ՔՊ-ի ձայները միայն այս երկու տեղամասում ավելացան 650-ով. Վահագն Ա...
Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ