Հայաստանը չի կարող ապրել մշտական վախերով
Հայաստանի անկախությունը չի կարող կառուցվել վախի, ինքնախաբեության կամ անընդհատ արտաքին հենարան որոնելու վրա։ Անկախ պետություն լինել չի նշանակում պարտադիր թշնամանալ աշխարհի հետ՝ այդ թվում Ռուսաստանի։
Որոշ ուժեր մեր հայրենակիցներին ցանկանում են համոզել, որ եթե Հայաստանն իր որոշումները կայացնում է առանց Ռուսաստանի հավանության, ռուսերեն ասած` դաբռոյի ապա դա թշնամական գործողություն է Ռուսաստանի դեմ։ Դա այդպես չէ։ Պարզապես ձեզ ուզում են վախի մեջ պահել։ Պետությունները կարող են ունենալ սեփական շահեր, ինքնուրույն քաղաքականություն եւ միեւնույն ժամանակ պահպանել գործընկերային հարաբերություններ տարբեր կենտրոնների հետ։
Միաժամանակ պետք է փորձել հասկանալ նաեւ Ռուսաստանին։ Այդ երկիրը այսօր ամբողջովին ներգրավված է ուկրաինական պատերազմի մեջ եւ իր հիմնական ուշադրությունը կենտրոնացրել է այնտեղ։ Բացի այդ, տարիներ շարունակ հայաստանյան որոշ քաղաքական շրջանակներ Մոսկվայում ներկայացրել են ոչ թե իրական Հայաստանը, այլ իրենց ցանկությունները՝ համոզելով, թե հայ ժողովուրդը երազում է հրաժարվել անկախությունից եւ վերադառնալ ռուսական ազդեցության լիարժեք տիրույթ, բայց գործող իշխանությունները բռնանում են հայ ժողովրդի կամքի վրա։
Այդպիսի քաղաքական վարքը վնասել է հենց Հայաստանին, որովհետեւ արտաքին ուժերին հաճախ փոխանցվել է խեղաթյուրված պատկեր մեր պետության եւ հասարակության մասին։ Եւ հավատացեք, Ռուսաստանում վստահ են, որ ՀՀ քաղաքացին երազում է անկախության կորստի եւ Ռուսաստանի հետ նույնանալու մասին։ Այստեղից էլ Ռուսաստանից հնչող որոշ անհասկանալի հայտարարություններ։
Սա էլ կանցնի, ստախոսներն էլ։ Հայաստանը կլինի անկախ պետություն, միաժամանակ ջերմ եւ բարեկամական հարաբերություններ պահպանելով նաեւ Ռուսաստանի հետ։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ