Իրանը 5 պայման է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու համար
Իրանը վստահության ամրապնդման հինգ պայման է առաջադրել Միացյալ Նահանգների համար՝ պատերազմը դադարեցնելու բանակցությունների երկրորդ փուլ մտնելու համար, երեքշաբթի օրը հաղորդել է Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին։ Աղբյուրը նշել է, որ Թեհրանն այդ պայմանները համարում է Վաշինգտոնի հետ ցանկացած նոր բանակցություններ սկսելու համար անհրաժեշտ «նվազագույն երաշխիքներ»։
Հաղորդագրությունում նշվում է, որ Իրանի պայմաններն են՝ «բոլոր ճակատներում, մասնավորապես Լիբանանում, պատերազմի դադարեցումը», պատժամիջոցների վերացումը, իրանական սառեցված ակտիվների ազատումը, պատերազմական վնասի փոխհատուցումը և Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության իրավունքների ճանաչումը։
Իրանը նաև տեղեկացրել է պակիստանցի միջնորդներին, որ Արաբական ծովում և Օմանի ծոցում ԱՄՆ-ի կողմից ռազմածովային շրջափակման շարունակումը հրադադարից հետո էլ ավելի է խորացրել Թեհրանի անվստահությունը Միացյալ Նահանգների հետ բանակցությունների նկատմամբ, ասել է աղբյուրը։
Նշվում է, որ պայմանները սահմանվել են բացառապես բանակցություններին վերադառնալու համար նվազագույն վստահություն ստեղծելու շրջանակներում, և որ Թեհրանը կարծում է, որ նոր բանակցությունները չեն կարող սկսվել առանց դրանց գործնական իրականացման։
Ըստ Fars-ի՝ Իրանը ներկայացրել է հինգ պայմանները՝ ի պատասխան ԱՄՆ 14 կետանոց առաջարկի։
Հրապարակման մեջ ասվում է, որ ԱՄՆ առաջարկները «միակողմանի» էին և նպատակ ունեին բանակցությունների միջոցով ապահովել այն նպատակները, որոնք Վաշինգտոնը չի կարողացել իրականացնել պատերազմի ընթացքում։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին հարվածներ են հասցրել Իրանին, Թեհրանը, իր հերթին, հակահարված է հասցրել Իսրայելին, ինչպես նաև Պարսից ծոցում ԱՄՆ դաշնակիցներին, փակել է Հորմուզի նեղուցը։
Պակիստանի միջնորդությամբ ապրիլի 8-ին ուժի մեջ էր մտել հրադադարը, սակայն Իսլամաբադում բանակցությունները չէին հանգեցրել երկարատև համաձայնագրի։ Հետագայում հրադադարը երկարաձգվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից՝ առանց սահմանված ժամկետի։
Կիրակի օրը Իրանը Պակիստանին ուղարկեց իր պատասխանը պատերազմը դադարեցնելու ԱՄՆ առաջարկին, սակայն Թրամփը այն «անընդունելի» էր որակել։


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո