Հանրաքվեի օբյեկտիվ անհրաժեշտություն չկա. Փաշինյանն արձագանքել է Պուտինին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու հայտարարություններին։ «ՌԴ նախագահի հետ աշխատանքային մակարդակում այդ քննարկումն ունեցել ենք, և ես ասել եմ այն, ինչ ասել եմ նաև հրապարակային՝ մինչև այն պահը, երբ դե յուրե և դե ֆակտո ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի լինի, մենք նման հարց օրակարգում չենք դնի»։
Վարչապետը շեշտել է, որ համաձայն չէ Պուտինի «ապահարզան» ձևակերպման հետ. «ԱԺ-ում էլ առիթ ունեցել եմ ասելու, որ միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ։ ՀՀ-ն միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ, և մենք ԵԱՏՄ անդամ ենք, ինչպես մյուս անդամները։ Եվ քանի դեռ ԵԱՏՄ անդամ ենք, լիարժեք մասնակցում ենք որոշումների կայացմանը։ Եվ քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել, չենք պատրաստվում որևէ նման հարց դնել։ Հանրաքվե կանենք այն պահին, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն լինի։ Բայց իմ գնահատականն այն է, որ դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը պարզապես չկա»,- ասել է նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ չի եղել, չկա և չի լինելու նպատակ՝ վնասելու ՌԴ շահերին․ «Մենք շարունակելու ենք առաջնորդվել ՀՀ պետական շահերով, շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները, զարգացնել ՌԴ-ի հետ՝ այն ըմբռնմամբ, որ անխուսափելի տրանսֆորմացիա է տեղի ունենում այդ հարաբերություններում»։
Փաշինյանը շեշտել է, որ տրանսֆորմացիաներ են լինում այդ հարաբերություններում, որոնք օբյեկտիվ են և կապված չեն իր անձի հետ. «Հարցեր կան, դիսկոմֆորտներ կան, պարզաբանման ենթակա նրբություններ կան։ Բայց իմ գնահատականն այն է, որ այդ հարցերի շուրջ պետք է աշխատել հանգիստ, հանդարտ, առանց նյարդի ու առանց լրացուցիչ սրելու»։
Ըստ նրա՝ ՌԴ նախագահի հետ ունեն աշխատանքային հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ վստահության վրա. «Մենք ամենասուր հարցերը քննարկել ենք շատ հանգիստ, հարգալից, բարեկամական մթնոլորտում ու միջավայրում՝ փաստերի ու փաստարկների վրա հիմնվելով»։


















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում