Քննարկվել են «ԱԲ գործարանների» կառուցմանն առնչվող հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 6-ին հանդիպել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում նախարար Հայրապետյանը ներկայացրել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման առաջնահերթությունները։ Կողմերը քննարկել են արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներին հասանելիությանը, ինչպես նաև «ԱԲ գործարանների» կառուցմանն առնչվող հարցեր։
Հանդիպման առանցքային թեմաներից էին Հայաստանում ընդունված «Կիբեռանվտանգության մասին» օրենքը և դրա կիրառման ընթացքը, ինչպես նաև փոխգործակցության հնարավորությունները՝ կարողությունների զարգացման և կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության ուղղություններով։
Կողմերն անդրադարձել են նաև թվային ենթակառուցվածքների զարգացման ոլորտում փորձի փոխանակմանը, ստարտափ էկոհամակարգի խթանմանը, ռազմարդյունաբերությանը, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շրջանակում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին։
Քննարկվել են փոխադարձ այցելությունների կազմակերպման, ինչպես նաև Լատվիայում նախատեսվող ոլորտային միջոցառումներին և մասնագիտական հարթակներին հայկական կողմի մասնակցության հնարավորությունները՝ եվրոպական ընկերությունների ներգրավմամբ համատեղ ծրագրերի զարգացման նպատակով։
Հանդիպման ավարտին կողմերը ընդգծել են փոխշահավետ համագործակցության համար առկա ներուժը և ձեռք բերել պայմանավորվածություններ հետագա քայլերի վերաբերյալ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ