Փրկարարների և ոստիկանների օպերատիվ ու համակարգրված գործողությունների արդյունքում երիտասարդները փրկվել են
Անվտանգություն ապահովելու և քաղաքացիներին օգտակար լինելու հանձնառությամբ փրկարարներն ու ոստիկաններն ամեն օր պատասխանատու ծառայություն են իրականացնում՝ օպերատիվորեն արձագանքելով յուրաքանչյուր իրավիճակի։
Խոսուն օրինակը ապրիլի 30-ին Հրազդանի կիրճում տեղի ունեցած դեպքն էր, երբ Ոստիկանության գվարդիայի և փրկարարների արագ ու համակարգված գործողությունները վճռորոշ էին։
Գվարդիայի ծառայողի խոսքով՝ Հրազդանի կիրճում ծառայություն իրականացնելիս քաղաքացիների օգնության կանչեր են լսել և անմիջապես տեղեկատվությունը փոխանցել փրկարարներին։
Իրավիճակը ճիշտ գնահատելու արդյունքում ոստիկաններին ու փրկարարներին հաջողվել է փրկել քաղաքացիներին։
Երևանի փրկարարական վարչության թիվ 1 ՀՓՋ խմբի պետ Վահան Թունյանը նշում է, որ օպերատիվ արձագանքելով ահազանգին՝ փրկարարները ժամանել են դեպքի վայր, որտեղ պարզվել է, որ գետի մակարդակի բարձրացման հետևանքով 17–19 տարեկան չորս աղջիկներ արգելափակվել են կղզյակում և չեն կարողանում դուրս գալ։
Վտանգի գնահատումից հետո իրականացվել են անհետաձգելի փրկարարական աշխատանքներ․ հրշեջ-փրկարարները, կիրառելով հատուկ նշանակության պարաններ և ամրակապման միջոցներ, մոտեցել են քաղաքացիներին, ցուցաբերել հոգեբանական աջակցություն և կազմակերպել նրանց անվտանգ տեղափոխումը գետի մյուս ափ։
Գործողություններին ներգրավվել է նաև հատուկ նշանակության ջոկատը։
Փրկարարական աշխատանքների արդյունքում բոլոր քաղաքացիները տեղափոխվել են անվտանգ տարածք։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին