Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահի» թունելի հայտնաբերման և ոչնչացման մասին Էդվարդ Ասրյանը բանակային զորամիավորումում դիրքերի ավագների, սերժանտների հետ քննարկել է ԶՈՒ-ում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցեր Սոցիալական ցանցերում բնակարանների վարձակալության անվան տակ խարդախություններ. ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ ՀՀ ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է մշտադիտարկման չհայտարարված այց Երևանի թիվ 135 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ Վթարային ջրանջատում Մարալիկ քաղաքում Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետք է լինի հետևողական և անզիջում․ ՆԳ նախարարը Սյունիքում ամփոփել է ոստիկանության 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքը ՀՀ տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող հողատարածք «Երևան» բժշկագիտական կենտրոնում մի շարք վիրահատություններ կատարվում են լազերային նորագույն սարքավորումով ԱՄՆ-ն, Իրանն ու Օմանը մոտ են համաձայնագրին Ապօրինի միգրանտներով նավի հրդեհից կան փրկվածներ

Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահի» թունելի հայտնաբերման և ոչնչացման մասինԷդվարդ Ասրյանը բանակային զորամիավորումում դիրքերի ավագների, սերժանտների հետ քննարկել է ԶՈՒ-ում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցերՍոցիալական ցանցերում բնակարանների վարձակալության անվան տակ խարդախություններ. ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում էԱրգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբԱրգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբՀՀ ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է մշտադիտարկման չհայտարարված այց Երևանի թիվ 135 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿՎթարային ջրանջատում Մարալիկ քաղաքումՔրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետք է լինի հետևողական և անզիջում․ ՆԳ նախարարը Սյունիքում ամփոփել է ոստիկանության 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքըՀՀ տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող հողատարածք«Երևան» բժշկագիտական կենտրոնում մի շարք վիրահատություններ կատարվում են լազերային նորագույն սարքավորումովԱՄՆ-ն, Իրանն ու Օմանը մոտ են համաձայնագրինԱպօրինի միգրանտներով նավի հրդեհից կան փրկվածներ425 անձ տեղափոխվել է ոստիկանություն, հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոցԱրմավիրի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 27 քրեական վարույթՕգոստոսի 3-ը ՀԷՑ-ի կայուն զարգացման նոր շրջափուլի սկիզբ պետք է լինի. Ռոմանոս ՊետրոսյանԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ը գրեթե սպառել է հեռահար հրթիռների պաշարները․ ReutersՉինաստանի վարչապետ Լի Ցյանը շնորհավորել է Նիկոլ ՓաշինյանինԿենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումըԳլխավոր շտաբի պետը անակնկալ այց է կատարել «Հետք»- ի հրապարակումից հետոՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 05.08.2026Հնդկաստանը հրաժարվել է ռուսական նոր սերնդի կործանիչներ գնելու գաղափարիցԿիեւում ռուսական հարվածի հետեւանքով 15 մարդ է զոհվելՍիրիան համաձայնել է կրճատել ռուսական նավթի ներմուծումըՀերթական կրակոցը. պարզում են«Բոնուս» ցանցի հիմնադիրներից մեկի մահվան հանգամանքներըՀաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորումՀաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի 2 շահառու ավարտել է 3D մոդելավորման դասընթացները ՀՀ տարածքում և Լարսում ավտոճանապարհներն անցանելի են Դեսպան Արշամյանն ու Կլարա Բրոյերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի շուրջՏուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել Հռենոս գետը ծանծաղել է մինչև ռեկորդային մակարդակԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵս «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոնջորյանի կինն անդրադարձել է շահարկումներինՉժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբՀիմա ունենք հրետանային համակարգեր, որոնք համարվում են առաջատար ՆԱՏՕ-ի անդամ առաջատար պետություններում. Վահագն ԱլեքսանյանԳորիսում, Մեղրիում, Ստեփանավանում և Ֆիոլետովոյում նշանակվել են հերթական ընտրություններԵրեւանին Անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու առաջարկ չի արվելԱրարատ Միրզոյանը և Նիլակշի Սահա Սինհան ամփոփել են ռազմավարական բնույթի գործընկերության արդյունքներըԱրուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանի կենսագրությունըԵրևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյան մեղադրվում է հողատարածքներն ապօրինի օտարելու մեջ. նախաքննությունն ավարտվել էՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՎանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածքՎերանշանակումը վկայում է հասարակության կողմից Ձեր քաղաքական ուղեգծին ցուցաբերվող աջակցության մասին. Ռահմոնը՝ ՓաշինյանինԲերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահը շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահինՀայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց է սպասվում. ԲայրամովՌԴ-ում դադարեցվել է հայկական արտադրության ավելի քան 70 հազար շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքըՂազախստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր պետական գործչի. Տոկաևի շնորհավորական ուղերձը՝ ՓաշինյանինՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է զերծ մնալ նման արատավոր վարքագծիցՍոցիալական ցանցերի վերահսկողության դարաշրջան․ ինչո՞ւ են երկրները սահմանափակում առցանց հարթակները
Մամուլ

Էլիտար անցյալ, սկանդալներ և վերելք. ո՞վ է Հունգարիայի ընտրություններում հաղթած Պետեր Մադյարը

«Tavaszi szél» («Գարնանային քամի») հունգարական ժողովրդական երգը վաղուց է դարձել ազգային ինքնության խորհրդանիշ։ Պարզ մեղեդին, որ խոսում է բնության արթնացման, սիրո և տխրության մասին, հնչում է դպրոցական տոնակատարություններում, ընտանեկան սեղանի շուրջ և պաշտոնական միջոցառումներում։ 40 տարի առաջ Բուդապեշտի լեփ-լեցուն մարզադաշտում այս երգը կատարեց Ֆրեդի Մերկուրին, և այդ ձայնագրությունը մտավ Հունգարիայի պատմության պատկերագրական պահերի շարքը։

Սակայն վերջին տարիներին «Գարնանային քամին» ձեռք բերեց նոր՝ քաղաքական նշանակություն։ Վերջին երկու տարիներին այն հնչում էր Պետեր Մադյարի նախընտրական հարյուրավոր միտինգներում՝ դառնալով նրա շարժման ոչ պաշտոնական օրհներգը։ Մադյարի կողմնակիցները նրան համեմատում էին գարնանային քամու հետ, որը պետք է ցրեր այն «քաղաքական մառախուղը», որը ձևավորվել էր Վիկտոր Օրբանի և նրա «Ֆիդես» կուսակցության 16-ամյա իշխանության տարիներին։

Պետեր Մադյարը ծնվել է 1981 թվականին Բուդապեշտում էլիտար ընտանիքում։ Նրա պապը եղել է Գերագույն դատարանի դատավոր, խաչ հայրը՝ Հունգարիայի նախկին նախագահ Ֆերենց Մադլը։ Մադյարը սովորել է հեղինակավոր կաթոլիկ դպրոցում, այնուհետև՝ իրավաբանություն։

Դեռ պատանեկան տարիներին նա հանդիպել էր Վիկտոր Օրբանին և նույնիսկ հարցրել էր նրան՝ ինչու է նա «աջանում»։ Օրբանի պատասխանը համոզել էր երիտասարդ Մադյարին։ 2002 թվականին նա միացել էր «Ֆիդես»-ին, սակայն տարիների ընթացքում նրանց ճանապարհները բաժանվեցին։

2005 թվականին Մադյարը ծանոթացավ Յուդիտ Վարգայի հետ, ով հետագայում դարձավ Հունգարիայի արդարադատության նախարար։ Նրանց ամուսնությունը տևեց 18 տարի և ավարտվեց 2023 թվականին։

2023 թվականի ապրիլին նախագահ Կատալին Նովակը ներման հրամանագիր ստորագրեց մանկատան գործով դատապարտված անձի վերաբերյալ։ Սկանդալը բռնկվեց 2024 թվականի փետրվարին և հանգեցրեց Նովակի և Յուդիտ Վարգայի հրաժարականին։

Ընտանեկան այս պատմության ֆոնին Պետեր Մադյարը հրապարակեց 2023 թվականի հունվարին արված ձայնագրությունը, որտեղ Վարգան խոսում էր իշխանության կողմից կոռուպցիոն գործերի «մաքրման» մասին։ Այս ձայնագրությունը ցնցեց հասարակությանը և դարձավ Մադյարի քաղաքական վերելքի կարևոր կետերից մեկը։

Վարգան մեղադրեց նախկին ամուսնուն շանտաժի և ընտանեկան բռնության մեջ, իսկ իշխանամետ մամուլը սկսեց լայնածավալ արշավ նրա դեմ։ Սակայն սկանդալները չվնասեցին Մադյարի վարկանիշին։ Հակառակը՝ այն ամրապնդեց նրա դիրքը որպես համակարգի ներսից դուրս եկած քննադատ։

Մադյարը չստեղծեց նոր կուսակցություն զրոյից, այլ միացավ «Տիսա» անունով փոքր մարգինալ կուսակցությանը և վերածեց այն լայն շարժման։ Շուտով ձևավորվեցին «Տիսայի կղզիները»՝ տեղական կամավորական ցանցեր, որոնք դարձան շարժման հիմքը գավառներում։

Նրա քարոզարշավի գլխավոր առանձնահատկությունը դարձավ ինտենսիվ անձնական շփումը։ Նա օրական անցկացնում էր մինչև 5–6 հանդիպում՝ այցելելով ոչ միայն մեծ քաղաքներ, այլև փոքր բնակավայրեր։ Այս հանդիպումների ժամանակ հնչում էր «Գարնանային քամին»՝ շարժման ոչ պաշտոնական օրհներգը։

Մադյարը հաջողությամբ օգտագործեց սոցիալական ցանցերը՝ հաղթահարելով իշխանության վերահսկողության տակ գտնվող ավանդական ԶԼՄ-ները։ Մադյարը չի ներկայացնում դասական լիբերալ ընդդիմություն։ Նա պահպանում է աջակողմնակից դիրքորոշումներ միգրացիայի և ազգային ինքնության հարցերում, ինչը թույլ տվեց նրան գրավել այն ընտրողներին, ովքեր հիասթափված էին Օրբանից, բայց չէին վստահում ավանդական ընդդիմությանը։

Չնայած հաղթանակին, «Տիսա»-ն, ամենայն հավանականությամբ, չի ունենա սահմանադրական մեծամասնություն (2/3), ինչը դժվարացնում է Օրբանի բարեփոխումների ամբողջական չեղարկումը։ Մադյարի իշխանության դեպքում սպասվում է Հունգարիայի հարաբերությունների բարելավում ԵՄ-ի հետ, սակայն ներքին հանրային տրամադրությունները (հակաուկրաինական քարոզչության ազդեցությամբ) կարող են բարդացնել այս գործընթացը։

Քաղաքական դիտորդները հաճախ բնութագրում են Մադյարին որպես «տեֆլոնային» գործիչ․ նրա դեմ ուղղված սկանդալներն ու մեղադրանքները գրեթե չեն ազդում նրա վարկանիշի վրա։ Նույնիսկ անձնական միջադեպերը կամ իրավական խնդիրների փորձերը չեն կարողացել խաթարել նրա դիրքը։ Սա պայմանավորված է նրանով, որ նրա ընտրազանգվածը նրան ընկալում է ոչ թե որպես ավանդական քաղաքական գործիչ, այլ որպես փոփոխության հնարավորություն։

«Գարնանային քամին» այսպիսով դարձավ ոչ միայն երգ, այլև քաղաքական փոփոխության և նոր սկզբի խորհրդանիշ Հունգարիայում։

radar armenia