Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Գիտություն

«TUMO»-ն Ուրուգվայում բացում է իր առաջին ուսումնառության կենտրոնը

«TUMO»-ի առաջին կրթական կենտրոնն Ուրուգվայում բացվել է Հանրապետության նախագահի՝ պրոֆեսոր Յամանդու Օրսիի ներկայությամբ, ինչպես նաև ազգային և տեղական իշխանությունների մասնակցությամբ։ Կարասկոյի միջազգային օդանավակայանի մոտ տեղակայված այս ժամանակակից կենտրոնը մուտք է գործում Ուրուգվայ «Aeropuertos Uruguay» և «Corporación América Airports» ընկերությունների միջոցով և ռազմավարական համագործակցություն ունի «Ceibal» ընկերության հետ՝ ուրուգվայի երիտասարդների համար ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտում անվճար արտադասարանական ուսուցման նորարարական ծրագիր առաջարկելու նպատակով։

«TUMO»-ում երիտասարդները կարող են բացահայտել, թե ինչն է իրենց իսկապես հետաքրքրում, քանի որ մենք գիտենք՝ երբ նրանց տալիս ենք անհրաժեշտ գործիքները, նրանք դառնում են անկասելի։ Շատ ոգևորված ենք բացել մեր դռները և տեսնել, թե որքան մեծ հետաքրքրություն է առաջացրել այս առաջարկը, ինչպես նաև՝ երիտասարդների և նրանց ընտանիքների խանդավառությունը». նշել է «TUMO» Ուրուգվայի գործադիր տնօրեն Կարոլինա Գուտիերեսը։

Շենքը, որտեղ գործելու է «TUMO» կենտրոնը, որի կառուցման համար «Corporación América Airports» ընկերությունը ներդրել է 10 միլիոն ԱՄՆ դոլար, ունի ավելի քան 2500 ք.մ. տարածք՝ ստեղծարարությունը, ուսուցումն ու համագործակցությունը խթանելու նպատակով։ Այն ներառում է «TUMO» կենտրոնը, բազմաֆունկցիոնալ սրահ և գրասենյակային տարածքներ։

Ճարտարապետական նախագծում նախատեսված են բաց տարածքներ և մեծ կենտրոնական սանդուղք՝ որպես հանդիպման կետ, որը խրախուսում է ուսանողների միջև փոխգործակցությունը։ Կենտրոնը ներառում է ինքնուսուցման ընդարձակ սրահ, ռոբոտաշինության սենյակ, տարբեր աշխատասենյակներ, երաժշտական ստուդիա՝ կառավարման սենյակով, փորձերի սենյակ և ձայնագրման ստուդիա։

Կենտրոնը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով. 250 ժամանակակից համակարգիչներ, երաժշտական գործիքներ (կիթառ, թմբուկներ, դաշնամուր, բաս), արտադրական սարքավորումներ, թվային էկվալայզերներ, ձայնամեկուսիչ խցիկներ և այլ սարքավորումներ։
12-18 տարեկան դեռահասների համար նախատեսված «TUMO» կենտրոնն առաջարկում է ուսուցման այլընտրանքային փորձ՝ հիմնված ինքնուսուցման, գործնական աշխատարանների և մենթորների ու ոլորտի մասնագետների աջակցությամբ իրականացվող նախագծերի վրա։
«TUMO»-ում երիտասարդներն ինքնուրույն կառուցում են իրենց ուսուցման ուղին՝ համադրելով գործնական աշխատարաններն ու նախագծերը՝ մենթորների և փորձագետների ղեկավարությամբ։ Ուրուգվայում հասանելի ուղղություններն են՝ ռոբոտաշինություն, անիմացիա, 3D մոդելավորում, երաժշտություն, կինո, գեներատիվ արհեստական բանականություն, տեսախաղերի մշակում և ծրագրավորում։

«Corporación América Airports» ընկերության գլխավոր տնօրեն Մարտին Էռնեկյանն ընդգծել է երիտասարդ տաղանդների զարգացմանը խթանող հաստատությունների ստեղծման կարևորությունը․ «Կրթությունը փոխակերպման և ներառման գործիք է, և հենց այդ պատճառով մենք հավատում ենք «TUMO»-ի նման նախաձեռնություններին և ցանկանում ենք աջակցել դրանց զարգացմանն Ուրուգվայում։ Որպես օդանավակայաններ շահագործող՝ մենք պարտավորվում ենք թևեր տալ այս բոլոր երիտասարդներին, որպեսզի նրանք կյանքի կոչեն իրենց գաղափարներն ու բացահայտեն իրենց հետաքրքրությունները»։

«Ceibal» ընկերության նախագահ Ֆիորելա Հայմը նշել է, որ իրենց ուղին սկսվել է տեխնոլոգիաների հասանելիության ժողովրդավարացումից և այժմ ընդլայնվել է դեպի ներկայի և ապագայի համար կարևոր հմտությունների զարգացում՝ նպաստելով հավասարությանն ու նոր սերունդներին պատրաստելով մշտապես փոփոխվող աշխարհին։ Նա հավելել է, որ «TUMO»-ի մուտքը լիովին համահունչ է այդ գործընթացին։

«TUMO International» ընկերության տնօրեն Քրիս Շահինյանը նշել է․««TUMO»-ում պատանիները պարզապես հմտություններ չեն ձեռք բերում։ Նրանք սովորում են՝ ինչպես սովորել։ Նրանք ուսումնասիրում են տեխնոլոգիան և դիզայնը, փորձարկում են, սխալվում են, նորից փորձում և այդ գործընթացում բացահայտում են իրենց հնարավորությունները։ Այդ պատճառով այս կենտրոնը պարզապես շենք չէ․ դա Ուրուգվայի երիտասարդության հանդեպ հանձնառություն է»։

Կենտրոնը շուտով իր դռները կբացի շաբաթական առաջին 1000 ուսանողների առջև, ովքեր ապրիլից կսկսեն այս նոր ուսուցման փորձը։ Գրանցումն իրականացվելու է փուլային՝ բարձրորակ կրթություն և անհատական աջակցություն ապահովելու նպատակով։ Վերջին ամիսներին ստանալով ավելի քան 4500 դիմում՝ «TUMO» Ուրուգվայը նախատեսում է մինչև 2026 թվականը ընդլայնել իր կարողությունները՝ հասնելով շաբաթական 1500 ուսանողի։

Միջոցառման ընթացքում «Google» ընկերության հանրային քաղաքականության և պետական հարցերի մենեջեր Թամար Կոլոդենկոն (Հարավային Կոն) հայտարարեց, որ «Google»-ը հաջորդ երկու տարիներին կհամագործակցի «TUMO» Ուրուգվայի հետ՝ ապահովելու ուսանողների հասանելիությունը բարձրակարգ ուսուցման՝ հատկապես արհեստական բանականության ոլորտում։

«TUMO» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հիմնադրվել է Հայաստանում և ներկայումս գործում է ավելի քան տասը երկրներում՝ Փարիզում, Բեռլինում, Լիսաբոնում, Լոս Անջելեսում և Բուենոս Այրեսում։ Ավելի քան 35,000 ակտիվ ուսանողներով և 80,000-ից ավելի շրջանավարտներով ծրագիրը դարձել է աշխարհում ամենանորարար կրթական մոդելներից մեկը։