Ծանր մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել է
Մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ ահազանգը Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էր փետրվարի 4-ի երեկոյան։ Բժշկական կենտրոնից հայտնել էին, որ դանակով թիկունքին ստացած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Մեծամոր քաղաքի բնակիչ 44-ամյա մի տղամարդ։ Մեկնել էր վարչության օպերատիվ խումբը։ Ըստ տուժածի՝ Մեծամորի քաղաքային այգու կողմը քայլելիս անհայտ անձը թիկունքից հարվածել էր։
Հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չհաջողվեց։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Արմավիրի քրեական ոստիկանները ստացան տեղեկություն, որ վիճաբանության ընթացքում 44-ամյա տղամարդուն դանակով հարվածել է 38-ամյա համաքաղաքացին։
38-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվեց քրեական հետապնդում։ Ապրիլի 2-ին նա հայտնաբերվեց Արմավիր քաղաքում, ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն։
Հաջորդ օրը նա կալանավորվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին