Վերսկսվում է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի հայտերի ընդունումը 2026–27 ուստարվա համար․ ինչպես դիմել
Ծրագիրը նպատակ ունի դեպի կրթություն վերադարձնել այն քաղաքացիներին, ովքեր տարբեր սոցիալական, ընտանեկան կամ անձնական պատճառներով ունեցել են առնվազն հինգ տարվա ուսումնական դադար։ «Նոր մեկնարկ»-ի միջոցով հիմնադրամը վերաիմաստավորում է կրթության արժեքը՝ այն դարձնելով ոչ միայն հնարավոր, այլև իրական ճանապարհ՝ անձնական և մասնագիտական զարգացման համար։
«Կրթաթոշակային նախագծի շահառուները կարող են ուսումը շարունակել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հավատարմագրված բուհերում կամ միջին մասնագիտական կրթական հաստատություններում՝ առկա կամ հեռակա ձևաչափով։
Նախագծին կարող են դիմել 23 տարին լրացած այն անձինք (առանց առավելագույն տարիքային սահմանափակման), ովքեր ունեն առնվազն հինգ տարվա ուսումնական դադար:
Առաջնահերթ ուշադրության կարժանանան հետևյալ խոցելի խմբերը․
- երեխաների խնամքի նպատակով ուսումը դադարեցրած ծնողներ,
- միայնակ ծնողներ,
- ներկա և նախկին դատապարտյալներ,
- հաշմանդամություն ունեցող անձինք,
- տեղահանված հայրենակիցներ,
- պարտադիր զինվորական ծառայության կամ մարտական գործողություններին մասնակցելու պատճառով ուսումը չսկսած կամ չավարտած անձինք։
Նախագծի շրջանակում աջակցությունը կարող է ներառել․
- ուսման վարձի ամբողջական կամ մասնակի փոխհատուցում՝ հիմնված ուսանողի միջին որակական գնահատականի (ՄՈԳ) և սոցիալական ցուցանիշների վրա,
- ընդունելության նախապատրաստական դասընթացների ծախսերի փոխհատուցում,
- բարձր առաջադիմությամբ ուսանողների համար՝ կրթաթոշակ՝ հաշվի առնելով նաև ուսանողի հասարակական ներգրավվածությունն ու նախաձեռնողականությունը,
- ուսումնական նյութերի, գրենական պիտույքների, մասնագիտական գրականության և անհրաժեշտ տեխնիկական միջոցների տրամադրում,
- խորհրդատվական և մենթորական ուղեկցում՝ ուսման ողջ ընթացքում։
Առկա ուսուցման վճարի ֆինանսավորում ստանալու համար դիմելու վերջնաժամկետն է մայիսի 1-ը, իսկ հեռակա ուսուցման համար` սեպտեմբերի 1-ը:
Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ [email protected] կամ զանգահարել 041 444 397, 060 501 444 հեռախոսահամարներով»,- ասվում է հաղորդագրության մեջ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ