Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր Հայաստանի վարչապետը Անթալիայում է Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներ Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան ԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիր Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ) Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրը Ընդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունը

Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիները
Գիտություն

Ապրիլի 15-ից մեկնարկում է բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը

Բուհերի ընդունելության առաջին փուլի քննությունների արդյունքներն ամփոփվել են և շուտով կմեկնարկի հայտագրման գործընթացը։ Այն կմեկնարկի ապրիլի 15-ից և կտևի մինչև մայիսի 10-ը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը նշեց, որ բոլոր դիմորդները պարտադիր պետք է հայտագրվեն՝ անկախ նրանից առաջին փուլի քննությանը մասնակցել են ու գնահատականներից գոհ են։

«Առաջին փուլի քննությունները տեղի ունեցան այս տարվա հունվարին և փետրվարին։ Այդ ժամանակ դիմորդը ընտրում է բացառապես քննական առարկան։ Երբ ապրիլի 15-ից բացվի հայտագրման գործընթացը, առաջին փուլի քննություններին մասնակցածները ևս պետք է հայտագրվեն, որպեսզի ընտրեն բուհը և մասնագիտությունը։ Հակառակ պարագայում դուրս կմնան մրցույթից»,-ասաց Կարո Նասիբյանը։

Նա հիշեցրեց, որ նախորդ տարի քիչ չէին դեպքերը, երբ աշակերտները առաջին փուլում քննությունները հանձնել էին, բարձր գնահատական էին ստացել ու հանգիստ նստել էին՝ մտածելով, որ էլ անելու բան չունեն։ Հայտագրման ժամկետն ավարտվելուց հետո նրանք փաստի առաջ էին կանգնել։ Այդ իսկ պատճառով Գնահատման և թեստավորման կենտրոնը հորդորում է բոլոր շրջանավարտներին անպայման հայտագրվել, ընտրել բուհն ու մասնագիտությունը, իսկ եթե ցանկանում են պահպանել առաջին փուլի գնահատականները, կարող են դա նշել։

Անդրադառնալով առաջին փուլի քննություններին՝ Կարո Նասիբյանը նշեց, որ այս տարի աննախադեպ թվով մասնակցություն է եղել։ Շրջանավարտների կեսից ավելին մասնակցել է առաջին փուլի քննություններին։ Ընդհանուր առմամբ դիմել է 12 հազար 447 աշակերտ։ Նրանք մասնակցել են տարբեր առարկաների քննություններին։ Աշակերտների շրջանում ամենաշատ ընտրված առարկան «Անգլերեն»-ն է, այնուհետև «Մաթեմատիկա»-ն, որին հաջորդում է «Հայոց լեզու և հայ գրականություն»-ը։ Տվյալ առարկաներից միջին գնահատականները հետևյալն են՝ «Անգլերեն»՝ 11,4 տոկոս (թեստերում տպագրական խոտանով պայմանավորված ևս մեկ քննություն է անցկացվել, այդ ժամանակ միջին գնահատականը 10,9 տոկոս է ), «Մաթեմատիկա»՝ 10,9, «Հայոց լեզու և հայ գրականություն»՝ 11,1 տոկոս։ 

«Այս տարի առաջին փուլի քննությունները մեզ համար ծանր էին մի քանի առումով։ Նախ` աննախադեպ մասնակցությամբ, դրանից բացի ձմեռ էր, խնդիրներ եղան ճանապարհների հետ կապված, և, օրինակ՝ բքի պատճառով Սիսիանի և հարակից գյուղերի աշակերտները չէին կարողացել հասնել քննական կենտրոններ։ Իրենց համար լրացուցիչ քննություն ենք կազմակերպել։ Մյուս խնդիրը անգլերենի թեստերում տպագրական խոտանի հետ էր կապված։ Այդ ժամանակ և տեղում լուծում առաջարկեցինք և հետագայում առանձին քննության հնարավորություն տվեցինք»,-ասաց Կարո Նասիբյանը։

Քիչ չեն եղել դեպքերը, երբ քննություն հանձնող աշակերտները, կիրառելով տեխնոլոգիական նոր լուծումներ, փորձել են հուշումներից օգտվել։ Արդյունքում՝ 36 աշակերտ հեռացվել է քննասենյակից։