ԱՄՆ-ը 54 տարի անց աստղագնացներին կրկին Լուսին ուղարկեց
Այս գիշեր Կանավերալի հրվանդանից` NASA- ի տիեզերակայանից, 98 մետր բարձրությամբ գերծանր SLS հրթիռը Artemis II առաքելության չորս հոգանոց անձնակազմին դեպի Լուսին տարավ։ Ութ րոպեում Orion տիեզերանավը հավաքեց մինչեւ 28 000 կմ/ժ արագություն եւ դուրս եկավ մերձերկրյա ուղեծիր, հայտնում է RFI ռադիոկայանը։
Artemis II առաքելության աստղագնացները վայրէջք չեն կատարի Լուսնի վրա, այլ կշրջեն Երկիր մոլորակի բնական արբանյակի շուրջը եւ տասը օր անց կվերադառնան։
Լուսնի վրա վայրէջքը նախատեսվում է 2028 թվականին։ Դրանից հետո NASA-ն նախատեսում է պարբերաբար արշավախմբեր ուղարկել Լուսին` այնտեղ կառուցելով մշտական բազա։
Ամերիկացի աստղագնացներն առաջին անգամ Լուսնի վրա վայրէջք են կատարել 1969 թվականի հուլիսին, իսկ վերջին անգամ այնտեղ թռել են 1972 թվականին։
Դրանից հետո Լուսին վերադառնալու մասին բազմիցս խոսվել է, սակայն հենց Դոնալդ Թրամփը իր առաջին նախագահական ժամկետում է հաստատել մարդուն հարեւան տիեզերական մարմիններ ուղարկելու ծրագիրը, հայտնում է BBC-ին։
Նրա կողմից 2017 թվականին ստորագրված «Տիեզերական քաղաքականության թիվ մեկ դիրեկտիվը» սկզբում նախատեսում էր աստղագնացներին անմիջապես ուղարկել Մարս։
Արդեն իր երկրորդ ժամկետում Թրամփի ուշադրությունը սեւեռվեց Լուսնի վրա։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել