Կայանված բեռնատարներից մարտկոցներ են գողացել
Մարտի 15-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց ահազանգ, որ Արտաշատի խճուղում կայանված բեռնատարներից գողացել են մարտկոցները։ Շենգավիթի համայնքային ոստիկանները մեկնեցին դեպքի վայր և պարզեցին, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատճառվել էր 180 հազար դրամի վնաս։
Նախաձեռնվեց քրեական վարույթ, և Շենգավիթի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունները կատարել է Չարենցավան քաղաքի բնակիչ 34-ամյա տղամարդ։
Մարտի 17-ի առավոտյան նա ձերբակալվել և տեղափոխվել է Շենգավիթի բաժին, որտեղ խոստովանել է, որ բեռնատարների մարտկոցները ինքն է գողացել։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին