Ասել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ մի խնդիր չկա՝ չափազանցություն է. Միրզոյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ ընդգծելով, որ խաղաղության համաձայնագրի տեքստը արդեն համաձայնեցված է։
«Ասել, որ բոլոր հարցերը հարթված են, ոչ մի խնդիր չկա, անամպ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը՝ չափազանցություն է։ Ի վերջո տասնամյակների կոնֆլիկտ է եղել, այդքան արյուն է հեղվել, վերքերը թարմ են, դեռ ունենք Բաքվում պահվող անձինք»,- ասել է Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ միմյանց նկատմամբ թշնամությունը հասարակությունների, երկու երկրների իշխանությունների, նաև ներկայացուցիչների տեքստերում աստիճանաբար նվազում է։ Նա շեշտել է, որ դեռ կան բազմաթիվ հումանիտար հարցեր՝ այդ թվում անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանումը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար