Այսօր կսկսվի գարնանային գիշերահավասարը
Մարտի 20-ին, Երևանի ժամանակով ժամը 18:46-ին, Արեգակը երկնքի հարավային կիսագնդից «անցնում» է հյուսիսային կիսագունդ։ Հենց այս պահն էլ համարվում է աստղագիտական գարնան սկիզբը. հայտնում են Բյուրականի աստղադիտարանից։
«Այդ պահին Արեգակը գտնվում է Երկրի հասարակածի հարթության մեջ, բայց քանի որ Արեգակը պարզապես լուսավոր կետ չէ, այլ չափեր ունեցող սկավառակ, նրա անցումը այդ հարթությամբ ակնթարթորեն չի կատարվում․ այն տևում է մոտ ±27 ժամ։
Այս երևույթը մենք անվանում ենք գարնանային գիշերահավասար։ Անվանումն արդեն հուշում է իմաստը՝ տարվա այն պահը, երբ ցերեկն ու գիշերը գրեթե հավասար տևողություն ունեն։
Սակայն այստեղ մի հետաքրքիր նրբություն կա․ երբ ասում ենք՝ ցերեկն ու գիշերը հավասար են, նկատի ունենք Արեգակի՝ հորիզոնից բարձր և ցածր գտնվելու ժամանակը։ Իրականում լուսավոր ժամերը փոքր-ինչ ավելի շատ են, քանի որ օրվա «լուսավոր մասին» միանում են նաև առավոտյան և երեկոյան մթնշաղները։
Գարնանային գիշերահավասարը նաև մշակութային մեծ նշանակություն ունի։ Որոշ երկրներում, մասնավորապես Իրանում, այս օրը համարվում է Նովրուզի՝ Նոր տարվա սկիզբը։ Այդ տոնը գալիս է հնագույն ժամանակներից, կապված է զրադաշտական ավանդույթների հետ և ունի շուրջ 3000 տարվա պատմություն։
Իսկ մեզ համար այս օրը կարևոր է նաև մեկ այլ առումով․ քրիստոնեական գլխավոր շարժական տոներից մեկի՝ Զատկի օրվա հաշվարկը ևս կապված է գարնանային գիշերահավասարի հետ»։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...