Առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչեւ 4 տարեկան
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է երկու ուղղություններով փոփոխություններին. առաջինը՝ հավաստագրման գործընթացի միասնականացումն է: Նախադպրոցական, հանրակրթության եւ մասնագիտական կրթության բնագավառներում հաստատությունների ղեկավարման համար հավաստագիր է պահանջվում: Կատարվել են համապատասխան փոփոխություններ, որոնք միասնական ձեւով են սահմանում հավաստագրման դիմելու համար անձին ներկայացվող պահանջները, ինչպես նաեւ հավաստագրի դադարեցման դեպքերը եւ ընդհանուր մոտեցումները:
Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացնելով «Նախադպրոցական կրթության մասին», «Հանրակրթության մասին» եւ «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Նախարարի խոսքով առաջարկվում է նախադպրոցական, հանրակրթության եւ մասնագիտական կրթության բնագավառների օրենքներում հավաստագրման պահանջները վերանայել եւ հղում կատարել «Կրթության մասին» ՀՀ օրենքի 40.1-ի հոդվածին, որով սահմանվում են միասնական ստանդարտները: Զեկուցողը նշել է, որ դա հնարավորություն կտա միասնական քաղաքականություն վարել եւ հետագայում հավաստագրման քննության անցկացման ընթացակարգերը մոտեցնել միմյանց:
Օրենսդրական փաթեթով նախատեսվող հաջորդ փոփոխությունը վերաբերում է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքին, որով առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչեւ 4 տարեկան: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ երկու տարիքային շեմ է առաջարկվում. ընդհանուր առմամբ 4-6 տարիքի երեխաների համար սահմանվում է նախակրթարան, իսկ այն բնակավայրերում, որտեղ կա միակ նախադպրոցական ծառայություն, հնարավորություն ընձեռել ապահովելու 3-6 տարեկանների համար նախակրթարանների գործունեությունը:
Կարգավորումը հնարավորություն կտա ընդլայնելու նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածությունը եւ ապահովել 5-6 տարեկան երեխաների պարտադիր նախադպրոցական կրթության իրականացումը՝ ըստ Կառավարության ռազմավարական նպատակների:
Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է հանձնաժողովի՝ մարտի 17-ի նիստում եւ ստացել դրական եզրակացություն:
Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ