Անհրաժեշտ է համատեղել հետևողական աշխատանք ծնողների, մանկավարժների և մասնագետների հետ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մարտի 2-ին մասնակցել է «Փաստարկներից գործողություն. քաղաքականության երկխոսություն երեխաների առցանց անվտանգության վերաբերյալ Հայաստանում» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը։
Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ Գևորգ Մանթաշյանը շեշտել է, որ նախարարությունը մեծապես կարևորում է երեխաների թվային պաշտպանվածությունն ու անվտանգությունը վիրտուալ տիրույթում։ Նա հավելել է, որ արդի թվային միջավայրն էապես փոխում է տեղեկատվության ընկալման ձևը, արձագանքման արագությունը և երեխաների վարքագծային առանձնահատկությունները։ Այս համատեքստում պետության դերը ոչ միայն տեխնոլոգիական հասանելիության ապահովումն է, այլև դրանց անվտանգ կիրառման գործելակերպի ձևավորումը։
Գևորգ Մանթաշյանն ընդգծել է, որ միայն սահմանափակումներով հնարավոր չէ հասնել արդյունքի. անհրաժեշտ է համատեղել հետևողական աշխատանք ծնողների, մանկավարժների և մասնագետների հետ՝ երեխաների շրջանում գիտակցված թվային վարքագիծ ձևավորելու նպատակով։ Տեխնոլոգիաները պետք է ծառայեն որպես զարգացման ու կրթության գործիք, այլ ոչ թե դառնան ուշադրությունը շեղող դառը գործոն։
Նախարարի առաջին տեղակալը նաև տեղեկացրել է, որ երեխաների պաշտպանության մեխանիզմների կատարելագործման նպատակով իրականացվել են մի շարք քննարկումներ միջազգային հարթակների պատասխանատուների, այդ թվում՝ Meta և TikTok-ի հետ՝ դիտարկելով ծնողական վերահսկողության գործիքների ներդրումն ու կրթական բովանդակության բարելավումը։
Քննարկման ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը հանրայնացրել է երկու առանցքային հետազոտությունների՝ «Disrupting Harm in Armenia (2025)» և «Kids Online: Risks and Opportunities» աշխատությունների արդյունքները։
Ելույթներով հանդես են եկել նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը և ԲՏԱ նախարարի խորհրդական Մարթա Սանդոյանը։
Քննարկման ավարտին մասնակիցներն անդրադարձել են համակարգված բարեփոխումներին, արձագանքման մեխանիզմների զարգացմանը և փաստացի տվյալները գործնական քայլերի վերածելու հրամայականին։ Հանդիպմանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ովքեր մեկտեղել էին ջանքերը՝ ամրապնդելու երեխաների առցանց անվտանգության ազգային համակարգերը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ