ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը այցելել են Արամի 44 հասցեում գործող Թումո ստուդիաներ, շրջել արհեստանոցներում, ծանոթացել պայմաններին: Նրանց ուղեկցել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը:
Թումո ստուդիաները նախատեսված են համալսարանական տարիքի երիտասարդների համար, որոնք հետաքրքրված են արհեստագործությամբ և դիզայնով: Մասնավորապես, կազմակերպվում են աշխատարաններ, դասընթացներ և դասախոսություններ նորաձևության, զարդերի պատրաստման, ասեղնագործության, խեցեգործության, տպագրության և պրոդուկտ դիզայնի ոլորտներում: Ծրագիրը նախատեսված է 18-ից 28 տարեկանների համար․ ներկայում ծրագրին մասնակցում է շուրջ 1200 ուսանող:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ներկայացվել են կրթական ծրագրերի բովանդակությունը, ընդունելության ընթացակարգը, ընտրության չափանիշները: Նախարարը կարևորել է կառույցի գործունեությունը՝ ընդգծելով. «Այս նախագիծն առաջին հերթին փոխում է արհեստների՝ մեր մշակութային ժառանգության հանդեպ վերաբերմունքը և վերահաստատում, որ դրանք, ունենալով խորը արմատներ, այսօր էլ նորաձև են և ժամանակակից»:
Նախարարն առանձնակի կարևորել է Թումո ստուդիաների հնարավոր համագործակցությունը մասնագիտական կրթություն իրականացնող հարստությունների՝ քոլեջների, ինչպես նաև թանգարանների հետ, մասնավորապես, հուշանվերային արտադրանքի խանութների կազմակերպման, առաջխաղացման նպատակով: Անդրադարձ է եղել Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտի հայկական ժառանգության սկանավորման ծրագրին՝ կարևորելով թվայնացման գործընթացը՝ որպես ժառանգության պահպանման և տարածման կարևոր նախապայման: Ոլորտի առաջատար կառույցների հետ քննարկվել են նաև ապագայում նախատեսվող աշխատանքները, համագործակցության հեռանկարները:
Տարվա ընթացքում Թումո ստուդիաներ ընդունելությունն իրականացվում է երկու փուլով: Յուրաքանչյուր տեխնիկական դասընթաց ունի իր ժամանակացույցը: Դիմելիս ուսանողները հնարավորություն ունեն ընտրելու դասընթացների ժամանակացույցը, ինչպես նաև մասնակցելու միաժամանակ մեկից ավելի դասընթացի:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...