Թրիփից դուրս ՌԴ-ն կարող է ներգրավվել ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման և շահագործման մեջ․ Սիմոնյան
Ռուսաստանում հանդիպումներ եմ ունեցել այն պաշտոնատար անձանց հետ, որոնց հետ շփվելու մասին դուք տեղեկացված եք։ Հայաստանից և Սփյուռքից մեր հայրենակիցներից ստացել եմ նամակներ և դրական արձագանքներ։
«Անուն առ անուն, անուն առ անուն՝ այն ամենը, ինչ ասել եմ այստեղ, նույնը ասել եմ նաև այնտեղ։ Բնական է, որ կան մարդիկ, որոնք ոչ հայերեն են կարողանում գրել, ոչ ռուսերեն, և խոսում են ինչ-որ ակնկալիքների մասին, ենթադրություններ են անում, թե ես պետք է հարձակվեի, ինչ-որ մեկին հարվածեի կամ ոչ նորմատիվ բառապաշար օգտագործեի։ Այդ մարդկանց առաջարկում եմ լռել, գնալ հայերեն գրել ու կարդալ սովորել կամ գոնե ռուսերեն»,– լրագրողների հարցերին ի պատասխան ասել է Սիմոնյանը։
ԱԺ փոխնախագահը նշել է, որ հանդիպումների ընթացքում ներկայացրել է հայկական կողմի մտահոգությունները, իսկ ռուսական կողմը ներկայացրել է իր մտահոգությունները, և այցի հիմնական նպատակն էլ հենց դա էր՝ քննարկել առկա խնդիրներն ու մտահոգությունները։ «Միմյանց նկատմամբ հարցադրումներ անելուց բացի ունեցել ենք կարևոր քննարկումներ և առաջարկներ՝ սկսած ՀՀ-ում տարբեր ներդրումների թեմայից մինչև ՌԴ-ում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնելու հարցը»,- ասել է նա։
Սիմոնյանը իր խոսքում նշեց, որ Թրիփփի մասին խոսք գնացել է, բայց դրան արձագանքելու ու շեշտադրելու բան չկար․ «Հիմա իրողությունը այլ է ու կա այն իրողությունը, որ դուք (ռուսական կողմը.- խմբ․) կարող եք ոչ թե Թրիփփի մասնակցությամբ, ես դա չեմ պատկերացնում, այլ ենթակառուցվածքներ կառուցելու, վերակառուցելու և շահագործելու մեջ ներգրավված լինեն, և ես կարծում եմ, որ դա շատ լավ առաջարկ է և իրենք պետք է, պարտավոր են արձագանքել, և կարծում եմ կարձագանքեն»։
«Կարծում եմ՝ սա շատ լավ առաջարկ է, և նրանք պետք է, պարտավոր են արձագանքել, և վստահ եմ՝ կարձագանքեն»,- հավելել է նա։ ԱԺ փոխնախագահը նաև նշել է, որ Հայաստանի տարածքով տեղաշարժվելը չի ենթադրում միայն Թրիփփի սահմաններում տեղաշարժվելու հնարավորություն։


















































ԱՄՆ-ն, ՀՀ-ն և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են արել Խաղաղության գագաթնաժողովի մեկամյա տարեդարձի կապակցությամբ
Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի 365 «հաղթանակի» ցանկը` 143-րդ համարում նշելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը
Բարեկամության կապերը միմյանց կկապեն Հայաստանն ու Ադրբեջանը. Թրամփ
Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Փեզեշքիան
Մեծ շրջանառություն էր թաքցված. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի բիզնեսի մասին
Սալմա Հայեկը իր 60-ամյակը նշել է օվկիանոսում մերկ լողալով (լուսանկարներ)
Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահ...
Ավարտին են մոտենում Քեթիի նոր կրթահամալիրի հարակից 7-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքները
COP-17-ին ընդառաջ «Նորագյուղ» նոր ենթակայանի կառուցումն ավարտին է մոտենում. Պետրոսյան
«Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները
Վարչապետը կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
Կամային հաղթանակ սեփական հարկի տակ
Ռուսաստանը քննարկում է Ալթայով Չինաստան երկաթուղի կառուցելու նախագիծը
Տրոեկուրովսկի գերեզմանատանը բացվել է Ֆիլիպ Կիրկորովի ծնողների հուշարձանը (տեսանյութ)